Շաբաթ օրը հաղորդագրություններ ստացանք կառավարությունից եւ պաշտպանության նախարարությունից, որ նախ վարչապետը, ապա պաշտպանության նախարարն ընդունել են Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ներկայացուցիչներին՝ ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ (Կանադա) Միքայել Խարապյանի գլխավորությամբ։
Հետաքրքրեց, թե ինչու ռամկավարների մեջ չկար հայաստանյան կառույցի գեթ մեկ ներկայացուցիչ։ Մեզ ասացին, որ պաշտոնական ընդունելության է արժանացել իրենց ռամկավարներ անվանող խումբը, որոնց չեն ճանաչում ոչ միայն Հայաստանում գրանցված ռամկավարները, այլեւ սփյուռքյան կառույցների հիմնական մասը եւ ամենաազդեցիկը՝ լիբանանյանը։ Զրուցել ենք ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանի հետ։
– Ինչո՞ւ ՌԱԿ տեղական կառույցից որեւէ մեկը ներկա չէր այդ հանդիպումներին։
– (Ծիծաղում է) Տեղական կառույցը չկար, որովհետեւ նրանք ինքնակոչներ են, եւ նրանց են ընդունում։ Ի՞նչ կարող ենք անել։ Չունենք որեւէ բացատրություն, թե ինչից դրդված են նրանց ընդունում։ Ըստ երեւույթին, նպատակ ունեն պառակտելու կուսակցությունը։ Չգիտեմ։ Ամեն պարագայում, Հայաստանում գրանցված եւ 28 տարի գործող կուսակցությունը կա, եւ ավելին ասեմ՝ սփյուռքյան բազմաթիվ կառույցներից կան ներկայացուցիչներ, որոնք մաս են կազմում կուսակցությանը։ Եվ մենք 16 թվականին հայտարարել ենք, որ ՌԱԿ-ը հայաստանակենտրոն է։ Սա կենտրոնախույս մի քանի հոգի են։
Կարդացեք նաև
– Ինքնակոչ եք նրանց անվանում՝ Ռամկավար ազատական կուսակցության հետ որեւէ կապ չունե՞ն։
– Ոչ, ոչ մի կապ չունեն։ Մենք չենք ընդունում իրենց կենտրոնական վարչություն լինելը։ Ռամկավարներ են, որոնք տարբեր երկրներում հավաքվել են… նախկին իշխանությունները սրանց քաջալերում էին, ընդունում էին՝ ի հեճուկս մեզ, նոր իշխանությունները շարունակում են։
– Իրենք գրանցվա՞ծ չեն։
– Իրենք ոչ մի տեղ, ոչ մի երկրում գրանցված չեն։ Առհասարակ, մեր ավանդական կուսակցություններն արտասահմանում գրանցված չեն ոչ մի երկրում։
Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում