Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյան. «Այսպես կամաց-կամաց կհասնենք ինկվիզիցիայի, խարույկների վրա կսկսենք մարդկանց վառել»

Նոյեմբեր 05,2019 00:50

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում հանրային զրույցի ժամանակ անդրադարձավ նաեւ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի մուտքի մոտ բեմականացված ներկայացմանը:

«Մենք ուզում ենք կրթությունը դարձնել ապրելակերպ: Հիմա Հայաստանում մի նոր թրենդ է ի հայտ եկել, որտեղ ինչ-որ մեկը ստանդարտից, քառակուսիից դուրս ստեղծագործական աշխատանք է անում, կպցնում են սատանիստներ անունը: Իսկ ի՞նչ է այդ սատանիստը: Մեկը կարա՞ բացատրի: Օրինակ, տեղյա՞կ եք, որ Հայաստանի Հանրապետությունում կան հեթանոսներ: Կան մարդիկ, որոնք ասում են՝ մենք հեթանոս ենք, որովհետեւ համարում ենք, որ մեր ազգային կրոնը հեթանոսությունն է: Հիմա ի՞նչ անենք էդ մարդկանց: Նույնիսկ մարդիկ կան, որ հարսանիք անում են հեթանոսական ծեսերով: Թույլ չտա՞նք:

Մենք արդեն ներկայացումները գրաքննում ենք: Այսպես կամաց-կամաց կհասնենք ինկվիզիցիայի, խարույկների վրա կսկսենք մարդկանց վառել այն բանի համար, որ նրանք ճիշտ ձեւով չեն հավատում ինչ-որ ուժերի:

Եղիշե Չարենց են ասում: Եղիշե Չարենցի մասին խոսող մարդիկ գիտեն, թե Եղիշե Չարենցը գրել է միայն «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը: Բարեբախտաբար, թե դժբախտաբար, ոմանց համար դա էդպես չի: Չարենցը գրել է շաաատ բանաստեղծություններ շաաատ տարբեր բաների մասին: Այդ թվում այնպիսի բաների մասին, որոնք համենայն դեպս Խորհրդային Միության ժամանակ ընդունված չեն եղել որպես գրական տեքստ: Համարվել է, որ դրանք ցենզուրայից դուրս տեքստեր են: Հիմա պիտի այրե՞նք Չարենցի այդ բանաստեղծությունները: Մեր Չարենցն է, չէ՞: Չթողնենք ուսումնասիրե՞ն: Պիտի Չարենցին ճանաչենք, իր ծագումը հասկանանք, թե չհասկանանք: Թե մենք գծենք, ասենք էս է Չարենցը, սրանից դուրս ով բան ասեց, սատանայապաշտ է, ազգադավ է:

Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է միտքը աշխատի եւ մտքի համար չպետք է լինեն կաղապարներ: Ժամանակին մարդկանց խարույկի վրա վառել են, որովհետեւ նրանք համարձակվել են ասել, որ երկրագունդը կլոր է: Սա չի մեր՝ Հայաստանի քաղաքացիների պատկերացումների Հայաստանը: Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի ժամանակակից երկիր, որտեղ մարդու մտածելու եւ բազմաթիվ այլ իրավունքները հարգվում են: Սա չի նշանակում, որ բոլորը պետք է նույն կերպ մտածեն: Սա նշանակում է, որ բոլորը պարտավոր չեն նույն ձեւով մտածել, այդ թվում նաեւ քաղաքական առումով, դավանաբանական, գիտական, դեղագիտական հարցերի առումով: Հակառակ դեպքում մեր երկիրը հետ ենք գլորում:

Անցած տարի տեղի ունեցած հեղափոխությունը Հայաստանի քաղաքացիներին բերել է ազատություն: Բայց հիմա կան ուժեր, որոնք ազատությունը փորձում են օգտագործել Հայաստանի Հանրապետությունում սակավագիտություն հաստատելու համար»:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2088914214543708/

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930