Լրահոս
Օրվա լրահոսը

Փողոցաշինական նոր ծրագիր Գյումրիում․ փոխնախարարի կարևոր հայտարարությունը

Նոյեմբեր 04,2019 23:44

Այսօր Գյումրիում մարզերի համաչափ զարգացմանը վերաբերող «Տարածքային զարգացման և սմարթ մասնագիտացման» թեմայով ազգային կոնֆերանսից հետո ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը կարևոր մի հայտարարություն արեց գյումրեցիների համար։ Նա, խոսելով Եվրամիության ծրագրերի մասին,  տեղեկացրեց, որ  գալիք տարում 32-42 միլիոն եվրոյին համարժեք  ծրագիր կիրականցնեն հյուսիսային երեք մարզերում՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում։  Այնուհետ հայտարարեց, որ 2020 թվականի պետական բյուջեով  Գյումրիում փողոցաշինական ծրագրերը կշարունակվեն։

Թեև այս տարվա փողոցաշինությունը,  ըստ փոխնախարարի, որոշակի անհարմարություններ պատճառեց Գյումրի քաղաքի բնակիչներին, բայց արդյունքն արդեն տեսանելի է։

«Գյումրիում մենք մյուս տարի, եթե ոչ ավելի, ապա նույն ծավալի ճանապարհաշինություն ենք ունենալու, մի դեպքում պայմանականորեն ասած ստրատեգիական  մեծ փողոցները, բայց նաև կենտրոնը «Կումայրու»  մյուս թևի՝ Սլաբոդկայի ուղղությամբ կարծում եմ, որ մենք կկարողանանք երկու հրապարակներն իրացնել։ Դրանք իրատեսական ծրագրեր են, որոնք մենք Գյումրիում ունենք»,- ասաց Վաչե Տերտերյանը։

Ըստ փոխնախարարի,  ծրագրերի մասին ոչ միայն խոսում են, այլ արդեն իրականացնում են, կոնկրետ Գյումրիի  փողոցաշինական ծրագրերի նախագծերը  արդեն փորձաքննության են ենթարկվել,  շինարարների մրցույթներ են հայտարարվել, որպեսզի մարտից ու ապրիլի կեսերից սկսած  աշխատանքները մեկնարկեն։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930