Լրահոս
Օրվա լրահոսը

Լարա Ահարոնյանին ՝ մանկապղծության մեջ մեղադրողի դեմ դատական նիստն էր այսօր

Նոյեմբեր 04,2019 21:07

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Արաբկիրի նստավայրում Լարա Ահարոնյանի ՝ Հայկ Այվազյանի դեմ ներկայացրած դատական հայցի նիստն էր:  «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ համանախագահ Լարա Ահարոնյանի՝ «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանի դեմ դատական հայցի հիմքն ապրիլի 23-ին «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ Այվազյանի հայտարարություններն են:

Ահարոնյանը գտնում է, որ Այվազյանը զրպարտել եւ վիրավորել է իրեն: Ահարոնյանն Այվազյանից պահանջում է զրպարտության համար հերքման հրապարակում, վիրավորանքի համար՝ ներողություն եւ 2 միլիոն դրամ փոխհատուցում: Ըստ դատական հայցի, պատասխանող կողմերն են Հայկ Այվազյանը, Hayeli.am-ն ու «Լայվնյուզը»:

Այս տարվա ապրիլի 23-ին «Հայելի» ակումբում ասուլիսին Հայկ Այվազյանը խոսել է ՀՀ-ում մարիխուանայի օրինականացման դեմ եւ ներկայացրել է ցուցանիշներ, թե Ամերիկայի Միացյալ Նահանգներից մեկում ինչ հետեւանքներ են եղել մարիխուանայի օգտագործումից: Ապա` Այվազյանը նույն ասուլիսում ցուցանիշների ներկայացումից անմիջապես հետո ասել է. «ՔՊ ներկայացուցիչներն ու իրենց ազգական կապի մեջ գտնովող անձինք զբաղվում են թմրանյութերի քարոզչությամբ: Հիշեցնենք, ՔՊ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանը զբաղվում է նաեւ պղծությունների քարոզով, այդ թվում՝ երեխաների շրջանում…»:

Այսօր դատարանում Այվազյանի ներկայացուցիչը հայցային վաղեմության միջնորդություն ներկայացրեց, նշելով՝ հայցը մեկ շաբաթ ուշ է ներկայացվել: Հայցվոր կողմն էլ պնդեց՝ ունեն ապացույցներ, որ հայցը ճիշտ ժամկետին են ներկայացրել:

Մանրամասները՝ տեսանյութում

Հայցվոր կողմին ժամանակ տրվեց ներկայացնելու ապացույցները, ըստ որի կհերքվի հայցային վաղեմությունը: Լարա Ահարոնյանի ներկայացուցիչ Նվարդ Փիլիպոսյանը դատարանում ասաց, որ կներկայացնի եւ անդորրագիրը եւ նամակի ծրարն ու մյուս ապացույցները: Դատական նիստը հետաձգվեց:

Մանրամասները՝ տեսանյութում

Aravot.am-ի հետ զրույցում Նվարդ Փիլիպոսյանը հայցի մասին ասաց՝ նշված ասուլիսը վերաբերում էր մարիխուանայի օրինականացմանը. «Ասուլիսին ոչ ուղղակի թեմայից շեղում է կատարել Հայկ Այվազյանը, նշել է որ, որ ինչպես մարիխուանան են փորձում օրինականացել, նույն կերպ էլ, օրինակ՝ Լարա Ահարոնյանը զբաղվում է երեխաների պղծմամբ: Այսինքն՝ թեմային չէր վերաբերում: Մենք գտնում ենք, որ հստակ նպատակաուղղված էր վիրավորելու եւ զրպարտելու Լարա Ահարոնյանին:

Ասուլիսի հաջորդ օրը Hayeli.am-ում հրապարակվում է հոդված այդ ասուլիսից եւ տեսանյութ, ու վերնագիր՝ Լարա Ահարոնյանը զբաղված է երեխաների պղծմամբ: Այս զրպարտությունը տարածել են Hayeli.am-ն ու livenews.am-ը, ուստի նրանք եւս ներգրավված են գործում, պատասխանող կողմ են:

Քանի որ ասուլիսից այդ հատվածն են վերցրել եւ նյութ են հրապարակել, այստեղ լրատվամիջոցների դիտավորությունն էլ կա՝ չճշտված հստակ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը տարածելու»:

Փիլիպոսյանի տեղեկացմամբ՝ թեեւ դատարանը դեռ կորոշի ապացուցման բեռը, բայց ըստ նախադեպային իրավունքի, զրպարտության գործերով հենց զրպարտողը պետք է ապացուցի՝ իր նշած տվյալներն իրականությանը համապատասխանում են, թե՞ ոչ:

Aravot.am-ը Հայկ Այվազյանից հետաքրքրվեց՝ արդյոք ունի ապացույց եւ կարո՞ղ է հիմնավորել իր արած հայտարարությունը: Այվազյանը հրաժարվեց հարցազրույց տալ, միայն նշեց. «Պահը կգա՝ հիմքերը կասենք, կասենք: Մյուս դատական նիստին, որ գաք՝ կմանրամասնենք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930