Լարսի անցակետի թողունակության բարձրացման, ինչպես նաեւ՝ այլընտրանքային լուծումների վերաբերյալ օրերս քննարկում է տեղի ունեցել ռուսական կողմի պաշտոնյաների հետ: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:
Նա նշեց, որ ՌԴ պետբյուջեից հատկացված գումարով՝ ռուս-վրացական Լարսի անցակետում բարեկարգման աշխատանքներ են կատարվելու, սակայն՝ գարնանը, քանի որ բարձր լեռնային պայմանները բարենպաստ չեն: Պատգամավորի փոխանցմամբ՝ քանի որ սպասվելիք շինարարական աշխատանքները խոչընդոտելու են մեքենաների տեղաշարժին, քննարկել են այլընտրանքային տարբերակները: Ըստ Հակոբյանի՝ ռուսական կողմը վստահեցրել է, որ միտված է խնդրի լուծմանը:
Մանրամասն՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև