Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախը Հայաստանի «վզին նստած չէ». Հրանտ Բագրատյան

Նոյեմբեր 04,2019 20:02

«Լեռնային Ղարաբաղի տնտեսության զարգացման մեջ, իրոք, մենք հաջողությունների ենք հասել»,- այսօր ՀՊՏՀ-ում կայացած «Արցախի հանրապետության տնտեսական զարգացման հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

ԼՂՀ-ի տնտեսությունը Հրանտ Բագրատյանի ներկայացմամբ, 1990 թվականի համեմատ աճել է 4,9 անգամ , 2,69 անգամ, Հայաստանինը`2,02 անգամ, Վրաստանի տնտեսությունը մնացել է նույնը`100: Հրանտ Բագրատյանն այլ հարց է համարում, որ ՀՆԱ-ի մասով այսօր ՀՀ-ի եւ Վրաստանի տնտեսությունները նույն մակարդակին են. ԱՎԾ-ի կողմից բացահայտ խախտում կա: Տնտեսագետն այս պատկերով է բացատրում այն իրողությունը, որ Արցախի տնտեսությունն այսօր ավելի զարգացած է, քան Հայաստանինը: Նա կարեւոր է համարում, որ երիտասարդությունը հասկանա`պատերազմը, որը մղվել է Արցախի համար, իզուր չի եղել: Բանախոսի կարծիքով, Հայաստանում հաճախ չհասկանալով ասում են, թե «մենք իրենց ենք պահում», «մեր վզին են նստած»։

«Մենք եւ այս երիտասարդությունը պետք է հասկանանք, որ պայքարը, որը ծավալել ենք Ղարաբաղի համար, իզուր չի եղել։ Մենք այսօր ունենք Ղարաբաղ, եւ մեզ համար նույնիսկ պատիվ է, որ այնտեղ մի փոքր ավելի լավ է, քան Հայաստանը, եւ հավասար է Ադրբեջանին։ Դուք պետք է տեսնեիք այն աղքատությունը, որ 90-ականներին կար Ղարաբաղում։ Երկրորդը՝ պիտի իմանանք, որ հենց այդ ամբողջ աճի կեսը ընկնում է պարոն Արայիկ Հարությունյանի եւ Բակո Սահակյանի 10-ամյա աշխատանքային գործունեության շրջանում. ոչ պակաս, քան թե 10 տոկոս տնտեսական աճը։ ԼՂՀ բյուջեն մոտ 110 միլիարդ դրամ է, 55 միլիարդը՝ կեսը, տալիս է Հայաստանը, բայց դա մենք չենք նվիրում, որովհետև ԼՂՀ էքսպորտից եւ ինպորտից չի ստանում մաքսատուրքերը։ Սա կազմում է շուրջ 48 միլիարդ եւ այնպես չէ, որ Ղարաբաղը նստած է մեր վզին»,-ասաց Հրանտ Բագրատյանը։

Հրանտ Բագրատյանը ճիշտ չի համարում մոտեցումը, թե Արցախի քաղաքացիները ՀՀ քաղաքացիներ են: Ասաց`այո, ՀՀ քաղաքացիներ են, բայց տարբեր ռեզիդենտներ են եւ եթե մենք չենք պահում Արցախի ինքնիշխանությունը, ապա պետք է ճանաչենք Արցախի անկախությունը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրապարակած ցուցանիշներին, որ խոշոր բիզնեսի կողմից վճարվող հարկերն ավելացել են: Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի`Հրանտ Բագրատյանը դրա համար ուրախ չէ: Նա կուրախանար, երբ մանր բիզնեսի կողմից ավելի շատ հարկ վճարվեր: Դրա համար «հարկային ռեւոլյուցիա» է պետք, ինչին ՀՀ կառավարությունը չի գնում:

Քննարկմանը ներկա տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանն էլ կարծում է, որ տնտեսական ցուցանիշների բարելավման մասին խոսելուց առաջ, նախ պետք է ազգային օրակարգ ունենալ. «Թուրքիան ունի «կարմիր գիրք», որը լավագույն դեպքում կարող է կոսմետիկ փոփոխություններ կրել, նրանք ունեն ազգային ծրագիր, մեզ դրա փշրանքներն են տեղ հասնում՝ պանթուրքիզմ են անում եւ այլն։ Բայց կարմիր գիրքը նրանց համար առաջնորդող ազգային օրակարգն է։ Օրակարգ ձեւավորելը միայն կառավարության գործը չէ, դա բոլորիս գործն է»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930