Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրշեջները պատմել են, որ նա ճանապարհ չի տվել եւ զենք է պահել իրենց վրա». ԱԻ նախարար

Նոյեմբեր 04,2019 19:33

ԱԻՆ չորս հրշեջ-փրկարարներ կանչով մեկնել են Կոտայքի մարզ, երբ դիմացից ընթացող մեքենային տեսնելով՝ ազդանշան են տվել, որպեսզի վերջինս ճանապարհ տա, սակայն չի տվել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով հոկտեմբերին դատավոր Արթուր Ավագյանի մասնակցությամբ մամուլի ուշադրության կենտրոնում հայտնված միջադեպին: «Ճանապարհ չի տվել, ճանապարհը փակել է, վերջում էլ զենք է պահել: Այսպես պատմել են փրկարարները»,-նշեց Ֆելիքս Ցոլակյանը: Նրա փոխանցմամբ՝ միջադեպն այժմ ոստիկանության տիրույթում է. «Զբաղվում են»:

Ըստ նախարարի՝ ԱԻՆ-ում չեն էլ իմացել, որ այդ անձը դատավոր է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930