Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լեւոն Մելիքյանի հրաժարականից բացի՝ կոմիտեի գործող տեղակալ Արամ Կարախանյանն այլ հրաժարականների մասին տեղեկություններ չունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասաց նա: Կարախանյանը չցանկացավ մեկնաբանել Սարհատ Պետրոսյանի՝ կոմիտեի ղեկավարի պաշտոնից հրաժարական տալու փաստը:
Նշեց, որ ինքն այս պահին հրաժարական տալու մտադրություն չունի, իսկ կոմիտեում նորմալ աշխատանքային վիճակ է: Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք աշխատակիցները դժգոհե՞լ են Սարhատ Պետրոսյանից: «Ոչ: Ինձ նման բան հայտնի չէ»,-վստահեցրեց Արամ Կարախանյանը:
«Եթե ձեզ առաջարկ լինի, կոմիտեի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնե՞ք» հարցին էլ նա այսպես պատասխանեց. «Եթե առաջարկ լինի, կմտածեմ, բայց նման առաջարկ չկա»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ