«Ես մի բանից եմ վախենում, որ հանրության մոտ բարձր եկամուտ ստացողի հանդեպ բացասական կարծիք է ձեւավորվում՝ անկախ նրանից՝ անձը պետակա՞ն ծառայող է, թե ոչ»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով փաստին, որ 2020թ.-ի պետբյուջեով այդ թվում ՊԵԿ աշխատակիցների համար պարգեւավճարներ են նախատեսված, ասաց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
«Կա մի փաստ, որը մեզ դեպի զարգացում է հրում: Մինչեւ պետական ծառայության անցնելը ես մի քանի անգամ ավելի եկամուտ եմ ունեցել, քան հիմա ունեմ, իսկ պետական ծառայությունից հետո էլ, վստահաբար, մի քանի անգամ ավելին եմ ունենալու: Մնացածը դուք գնահատեք»,-եզրափակեց Դավիթ Անանյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև