ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն անցած հինգշաբթի ընդունել է պատմական որոշում՝ համաձայնություն տալով սկսելու նախագահ Թրամփի դեմ իմպիչմենտի գործընթաց: Սա ԱՄՆ պատմության մեջ չորրորդ դեպքն է, երբ նախագահին սպառնում է պաշտոնազրկում
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, ուր մեծամասնություն են կազմում դեմոկրատները, օրերս կողմ քվեարկեց իմպիչմենտի գործընթացի մեկնարկին:
Դեմոկրատների մեծ մասը պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորությամբ համոզված են, որ նախագահ Թրամփը չարաշահել է իր իշխանությունը՝ ստիպելով Ուկրաինայի ղեկավարին հետաքննություն սկսել իր քաղաքական հակառակորդ նախկին փոխնախագահ Բայդենի դեմ:
Հանրապետականները, սակայն միավորված են ընդդեմ իմպիչմենտի գործընթացի՝ ընդգծելով, որ դեմոկրատները փորձում են ռևանշ վերցնել Թրամփի 2016 թվականի հաղթանակից:
Կարդացեք նաև
Իր հերթին նախագահ Թրամփն այս զարգացումները որակել է «վհուկների որս»: Նրա կարծիքով դա նրան վարկաբեկելու հերթական փորձն է ինչպիսին էր, ըստ նրա, Մյուլերի հետաքննությունն ու Ռուսաստանի ներգրավվածության մասին գործը:
Սակայն, չնայած հանրապետականների հակազդմանը՝ Ներկայացուցիչների պալատը քվեարկեց իմպիչմենտի գործընթացի սկսման օգտին՝ այսպիսով նոր էջ բացելով կողմերի միջև քաղաքական պայքարում:
«Այս ուղղությամբ գործողությունների մի մասի նպատակն է անցում կատարել հաջորդ էլ ավելի հանրային փուլի, ուր սակայն, հանրապետականներն ավելի կաշկանդված կլինեն՝ հակազդելու իմպիչմենտի գործընթացին»,- նշում է Բրուքինգս հաստատության վերլուծաբան Ջոն Հուդակը:
Վերլուծաբանների կարծիքով այս գործընթացը, կտևի երկար ժամանակ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: