Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությանը պատճառվել է շուրջ 136․000․000 դրամի վնաս․ ոստիկանության բացահայտումը (Տեսանյութ)

Նոյեմբեր 04,2019 19:21

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով բացահայտվել է կոռուպցիոն բնույթի հերթական հանցագործությունը։

Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ պետական գույքի կառավարման վարչության, ջրային տնտեսության պետական կոմիտեի և «Սևան-Հրազդանյան-Ջրառ» ՓԲ ընկերության նախկին պաշտոնատար անձինք անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնատար դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով` թույլ են տվել ապօրինություններ։

Մասնավորապես, ըստ նախնական տվյալների` նրանք 2012-2013 թվականներին կազմակերպել են «Սևան-Հրազդանյան-Ջրառ» ՓԲ ընկերությանը պատկանած ընդհանուր 6000 մետր երկարությամբ, 1420 մմ տրամագծով «Արևշատի» առաջին աստիճանի պոմպակայանի մղման խողովակաշարի օտարման գործընթացը, որի շրջանակներում կազմել ու ներկայացրել են գույքի գնահատման համար հիմք հանդիսացած ելակետային տվյալների քաշի, երկարության և մաշվածության վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ ամփոփ տեղեկանք։ Դրա արդյունքում փաստացի շուրջ 2․086 տոննա խողովակաշարը ձևակերպվել է որպես 1․680 տոննա և օտարվել ՍՊ և ՓԲ ընկերություններին։ Արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 136․000․000 դրամի վնաս՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ։

Փաստի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930