Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք. ՍԱՏՄ

Նոյեմբեր 04,2019 18:18

Մի քանի օր առաջ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Ավան վարչական շրջանում խանութներից մեկից գնել է «Էլնոր» ապրանքանիշի կարագ և միայն տանը տեսել, որ այն ժամկետանց է:

Տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Ա/Ձ Վահե Վերդյանին պատկանող իրացման կետում, որի արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ժամկետանց սննդամթերք (մոտ երկու կգ. ընդհանուր քաշով տարբեր տեսակի շոկոլադե կոֆետներ, արևածաղկի հալվա գետնանուշով, Էլնոր բուսասերուցքային սփրեդ, թթվասեր 6 հատ, յոգուրտ «Ելակ» լակտոզայով, կետչուպ 2 հատ, տարբեր ապրանքանիշերի սարդելկաներ, նրբերշիկներ, եփած երշիկներ «բժշկական», պանիր սուլուգունի:

Ժամկետանց սննդամթերքը տեղում ոչնչացվել է:

Հայտնաբերվել է նաև թերի մակնշմամբ սննդամթերք, ինչի կապակցությամբ տրվել է արտադրանքի իրացումը կասեցնելու կարգադրագիր:

Ողջունելով քաղաքացու ակտիվ դիրքորոշումը՝ սպառողներին հորդորում ենք լինել պահանջատեր և ցանկացած խախտում նկատելու դեպքում զանգահարել ՍԱՏՄ թեժ գծին 010-206040 կամ 012-906090 հեռախոսահամարներով:

 

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930