Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեւոն Մելիքյան. «Ամբողջովին կիսում եմ Կադաստրի կոմիտեի պաշտոնաթող ղեկավար Սարհատ Պետրոսյանի մտահոգությունները

Նոյեմբեր 04,2019 18:12

Ինչպես արդեն հաղորդել ենք, Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանն այսօր պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին։ Ի դեպ, Կոմիտեի ղեկավարի պարտականությունները նոյեմբերի 1-ից վերապահված են Լևոն Մելիքյանին։

Այս ազատման մասին լուրն իր ֆեյսբուքյան էջում կիսելով՝ Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը հավելել է. «Իմ հայտարարության նախնական տարբերակում նախատեսում էի նշել, որ ինձ հետ միասին ազատման դիմումներ են ներկայացնելու նաեւ իմ մի շարք գործընկերները, սակայն ավելի ուշ որոշեցի չգրել այդ մասին, որեւէ կերպ չկաշկանդելով նրանց։

Մենք որպես թիմ միասին եկել էինք փոփոխություն բերելու, եւ այժմ էլ հեռանում ենք որպես մեկ միասնական թիմ։ Սա մեկ անգամ եւս վերահաստատում է, որ մեզ հաջողվել է ձեւակերպել միասնական տեսլական ու արժեքային համակարգ։ Հույս ունեմ, որ նույն կազմով դեռ կկարողանանք օգտակար լինել մեր երկրին։

Սպասեք ավելին»:

Ինքը՝ Լևոն Մելիքյանն «Առավոտին» ասաց, որ նախ, մասնագիտական, ապա նաև քաղաքական էթիկայից ելնելով է վարչապետին խնդրել իրեն ազատել զբաղեցրած պաշտոնից՝ «քանի որ ամբողջովին կիսում եմ Կադաստրի կոմիտեի պաշտոնաթող ղեկավար Սարհատ Պետրոսյանի մտահոգությունները և ստեղծված իրավիճակում նպատակահարմար չեմ համարում շարունակել պաշտոնավարումս»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930