Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանը սկսում է «Բուշեհր» ատոմակայանի երկրորդ բլոկի շինարարությունը

Նոյեմբեր 04,2019 17:51

 «Բուշեհր» ատոմակայանի երկրորդ բլոկի շինարարությունը կսկսվի հաջորդ շաբաթ: Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:

«Հույս ունեմ, մեկ շաբաթից կսկսենք բետոնապատումը»,- ասել է նա այսօր հրավիրված մամուլի ասուլիսում:

2014թ. նոյեմբերին Ռուսաստանն ու Իրանը պայմանագիր էին ստորագրել «Բուշեհր» ատոմակայանի երկրորդ և երրորդ էներգաբլոկերի («Բուշեհր-2» նախագիծ) շինարարության վերաբերյալ: «Բուշեհր-2» նախագծի սկիզբն ազդարարվել էր 2016թ. սեպտեմբերի 10-ին: Երկրորդ բլոկի շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2024թ., իսկ 3-րդ բլոկը՝ 2026թ.:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930