Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսական ռազմակայանի զինծառայողների թվի ավելացում չի նախատեսված». ՊՆ

Նոյեմբեր 04,2019 16:53

ՀՀ տարածքում գործող ռուսական ռազմակայանն արդիականացվում է եւ սպառազինության տեսանկյունից, եւ նյութատեխնիկական ապահովման՝ զինծառայողների կենցաղային պայմանների բարելավման առումով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նրա խոսքով՝ ռուսական ռազմակայանի զինծառայողների թվաքանակի ավելացում չի լինելու. «Ավելի շուտ, տարբերակումներ են լինում: Ինչ-որ տարածք, եթե, օրինակ, էլ չի օգտագործվում, անցնում է ՊՆ-ին: Բայց այդ բոլոր տարածքները մնում են որպես ՀՀ տարածք, պարզապես դրանք տրվում են օգտագործման համար»:

https://www.facebook.com/aravot.am/videos/507944709812519/

Ինչ վերաբերում է ռուսական «Օրսիս» ընկերության կողմից ՀՀ պաշտպանության նախարարությանը մատակարարած զինատեսակների կասեցման գործընթացին, Դավիթ Տոնոյանը նշեց. «Եղել է հանցավոր արարք: Իսկ թե ում կողմից եւ ինչ ծավալի, ինչպես, կպարզի նախաքննությունը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930