Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե լինի պատերազմ, ելքը վճռորոշ է լինելու`հօգուտ մեզ». Արցախի նախկին վարչապետ

Նոյեմբեր 04,2019 16:01

Համաշխարհային տնտեսական աճի տեմպերը եթե առաջիկայում սպասվում են 3 տոկոսի շրջանակում, ապա Հայաստանի եւ Արցախի պարագայում, 10 տարի շարունակ անընդմեջ 10 տոկոս տնտեսական աճ ապահովելու պայմաններում միայն, մենք կարողանալու ենք 2030 թվականին ունենալ տնտեսական զարգացման այնպիսի մակարդակ, որ հնարավոր կլինի լուծել երկրի հիմնական սոցիալական խնդիրները: Այս մասին այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կայացած «Արցախի հանրապետության տնտեսական զարգացման հեռանկարները» թեմայով դասախոսության ժամանակ ասաց Արցախի հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Արայիկ Հարությունյանն արձանագրում է, որ 2008-2019 թվականներին Արցախին հաջողվել է միջինը 10 տոկոս աճ ապահովել: Այդ շրջանը համընկնում է իր վարչապետության շրջանի հետ: 2007-ին, ըստ նրա, Արցախում ՀՆԱ-ն մեկ անձի հաշվարկով 300 հազար դրամ էր, Հայաստանում`500 հազար, աշխարհում միջինը`8 հազար դոլար: Նա ցավով է արձանագրում, որ 2018-ին Հայաստանում տնտեսական աճի տեմպը նվազել է:

«Եթե չենք ուզում պատերազմ, 4 միլիարդ բյուջեի փոխարեն մենք 10 միլիարդ բյուջե պետք է ունենանք, ՊԲ-ին, բանակաշինությանը պետք է հատկացվի ոչ թե 400-450 միլիարդ, այլ ավելի քան 6 միլիարդ»,- ասաց Արայիկ Հարությունյանը`հավելելով, որ Արցախի խնդիրը որքան է տարածաշրջանային գլոբալ խնդիրների լուծման համատեքստում, բայց դրա հիմնական լուծումը կախված է Հայաստանի եւ Արցախի տնտեսական հզորությունից եւ աճի տեմպից: Միայն նման տնտեսական ցուցանիշի պարագայում, ըստ Արայիկ Հարությունյանի, կարելի է ասել, որ Արցախի հարցը լուծված է:

Եթե իր սահմանած նշաձողը հաղթահարվի եւ 2030-ին Արցախում հնարավոր լինի ապահովել 10-12 հազար դոլար ՀՆԱ` մեկ անձի հաշվով եւ հազիվ հասնելու ենք համաշխարհային միջին ցուցանիշներին: Սակայն, ըստ նրա, միայն այդ պարագայում հնարավոր կլինի ապահովել նաեւ ժողովրդագրական աճ:

Արայիկ Հարությունյանը հիշեց, որ 2008-ին, երբ Ադրբեջանում նավթի արդյունահանման ծավալները հասել էին գագաթնակետին, ինքը կանխատեսել է պատերազմ`2014-2015 թվականների ընթացքում: Նա նկատում է, որ այդ պատերազմը հնարավոր կլիներ բացառել, եթե ՀՀ-ի եւ Արցախի տնտեսություններն այդ տարիներին հնարավոր լիներ գրանցել առնվազն 8 տոկոս աճ: Ադրբեջանին, ըստ նրա նավթի գների անկումը 2012-15 թվականներին եւ Ադրբեջանի նավթի պաշարների նվազումը խանգարեց ավելի մեծ տնտեսական ապահովություն եւ տնտեսական հոսքեր: Առաջիկա մի քանի տարիներին, Արայիկ Հարությունյանի հավաստմամբ, այդ պաշարներն ավելի են նվազելու եւ առաջիկա տարիներին նավթի գործոնն Ադրբեջանի տնտեսության հզորացման հարցում էական դերակատարություն չի ունենալու: Եթե ՀՀ-ին եւ ԱՀ-ին թույլ է տալու հայտարարել, որ Արցախի հարցի կարգավորման ոչ մի խոչընդոտ չի լինելու. «Եթե լինի պատերազմ, ապա ելքը, կարելի է ասել, վճռորոշ է լինելու`հօգուտ մեզ»:

Արայիկ Հարությունյանը Արցախի տնտեսական զարգացման հիմնական ուղղությունը համարում է գյուղատնտեսությունը: Նախկինում դրանք էներգետիկան եւ արդյունաբերությունն էին: «Ունենք հարյուր հազար հեկտար չմշակվող հող, որն անհրաժեշտ է մշակել և դարձնել գյուղատնտեսական նշանակության, պտղի արտադրությունը պետք է զարգացնել, 20 հազար տոննայից այն պետք է հասցնել 200 հազար տոննայի, – ասաց Արայիկ Հարությունյանը`հավելելով, որ նռան պահանջարկը մեծանում է, իսկ աշխարհագրորեն ամեն տեղ չէ, որ հնարավոր է նուռ աճեցնել, հետևաբար այս ճյուղը մեծ զարգացում և հաջողություն կարող է ունենալ:

Արցախի գյուղատնտեսության զարգացման հաջոր ուղղությունն Արայիկ Հարությունյանի պատկերացմամբ, ոչխարաբուծությունն է:

Արցախի նախկին վարչապետը Հայաստանի մասով էլ տնտեսության զարգացման առաջնային ուղղություն է համարում գյուղատնտեսությունը: Թեեւ 2021 թվականի համար ինքը Հայաստանում 10 տոկոսից ավելի տնտեսական աճ, բայց գտնում է, որ «պետք է ավելի լինել համարձակ լինել»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930