Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դավիթ Տոնոյանն ակնկալում է, որ Ադրբեջանում էլ ստեղծվի ապրիլյան դեպքերը քննող հանձնաժողով

Նոյեմբեր 04,2019 15:32

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պատրաստ է հարկ եղած դեպքում ներկայանալ ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի հերթական նիստին եւ հարցերի պատասխանել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որը 2016թ.-ին Պաշտպանության նախարարի առաջին տեղակալն էր: «Որեւէ խնդիր չեմ տեսնում»,-նշեց նախարարը՝ ասելով, որ դեռեւս չի կանչվել հանձնաժողով:

Վերջինիս աշխատանքի մասին էլ Դավիթ Տոնոյանն ընդգծեց. «Չէի ուզի հիմա որեւէ գնահատական տալ, բայց ՊՆ-ի համակարգում պարզ է, թե ինչ է կատարվել եւ ինչպես է կատարվել: Ես ակնկալում եմ, որ նման հանձնաժողով էլ մյուս կողմում լինի»: Ճշտող հարցին ի պատասխան՝ «նկատի ունեք Ադրբեջանո՞ւմ», Տոնոյանը դրական պատասխան տվեց:

https://www.facebook.com/aravot.am/videos/507944709812519/

 

Իսկ թե ինչն էր ՊՆ-ի համար պարզ ապրիլյան իրադարձությունների առնչությամբ, Տոնոյանը նշեց. «Ասեկոսեներն ու բանսարկությունները, որոնք հանրության մեջ առկա են, կփարատվեն: Հանձնաժողովի արդյունքը դրական եմ ակնկալում, որը վերջ կդնի բոլոր խոսակցություններին: Իմ համար պարզ է, որ եղել են դավադիր գործողություններ՝ հակառակորդի կողմից: Հայկական կողմից եղել են թերացումներ, որոնք վերլուծվել են: Դավադիր վարկած չկա»: Տոնոյանը չմանրամասնեց, թե ինչ թերացումների մասին է խոսքը. «Կարծում եմ՝ որոշ ժամանակ անց հանրայնացումն օգտակար կլինի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930