Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն 4 երկրից արդիական զինատեսակներ է գնում». Պաշտպանության նախարար

Նոյեմբեր 04,2019 15:24

ՀՀ զինված ուժերը ներկայումs հիմնականում ձեռք են բերում նոր՝ արդիական զինատեսակներ, եւ դա վերաբերում է նաեւ 2020թ.-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Պայմանագրային եւ վարկային ծրագրերով ձեռք են բերվելու միայն նոր զինատեսակներ»,-նշեց նախարարը: Նա ասաց, որ տարբեր երկրներից զինտեխնիկայի ձեռքբերումների մասին է խոսքը. «Մտքում չորս երկիր պահեք»:

https://www.facebook.com/aravot.am/videos/507944709812519/

 

Տոնոյանը նաեւ նշեց, որ արդեն իսկ գնված ռուսական կործանիչների ժամանումը սպասվում է ձմռանը. «Ոնց որ հավատը քիչ էր հա՞…այդպես էլ նախատեսված է եղել»:

Ըստ Դավիթ Տոնոյանի՝ պաշտպանության ոլորտին տրվող տարեկան բյուջեն բավարար է՝ մարտահրավերներին պատշաճ կերպով արձագանքելու համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930