Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը` հարձակվելու եւ հողմաղացների դեմ կռիվ տալու մասին

Նոյեմբեր 04,2019 14:53

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանելով ԳԱԱ-ն փակելու վերաբերյալ աղմկոտ քննարկումների վերաբերյալ լրագրողի հարցին, ասաց. «Աղմուկն իզուր է, որովհետեւ այն աշխատանքային նախագիծը, որ մենք տվել ենք կարծիքներ հավաքելու, ներկայումս փոփոխություններ են տեղի ունենում աշխատանքային նախագծում,հետագայում այն կդնենք մեծ քննարկման , կքննենք «կողմ»-երն ու «դեմ»-երը եւ առաջ կգնանք»:

Նա հավելեց. «Ես շատ ցավում եմ, որ ինֆորմացիոն այս բաց դաշտի պարագայում կիսատ լսած մի նախադասություն կամ սիրողական կարծիք, կամ թեկուզ լուրջ մասնագետի կարծիք` նախնական տարբերակի վերաբերյալ, վերցնում ենք, երկրորդ կողմի, այս դեպքում նախարարության կարծիքը չենք հարցնում, հարձակվում ենք եւ հողմաղացների դեռ կռիվ ենք տալիս` չեղած թեմաների վերաբերյալ:

Տարբեր մոդելներ են քննարկվում, եւ մեր առաջնահերթություններից է որպեսզի գիտությունը վերադառնա համալսարան: Ըստ էության հետազոտական հատվածները թույլ են համալսարաններում, որոշ համալսարանների դեպքում դրանք չկան:

Նոր օրենքը միտված է նրան, որ հետազոտական ինստիտուտների եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների միջեւ կապը սերտացվի, ուսանողն ընդգրկված լինի հետազոտական գործունեության մեջ: Մենք այնպիսի պայմաններ ենք ստեղծում, որ օրինակ ասպիրանտուրայի ծրագիրն իրականացնելիս ինստիտուտները որոշակի համագործակցություն ունենան բուհերի հետ, թե ինչ մակարդակի կլինի այդ համագործակցությունը, կարող ենք քննարկել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930