Լրահոս
Օրվա լրահոսը

«Լիդիան Արմենիայի» տնօրեն Հայկ Ալոյանն ակնհայտորեն ցուգցվանգի մեջ է. Նաիրա Զոհրաբյան

Նոյեմբեր 04,2019 14:42

«Ստալինյան ժամանակների չուգունի ձուլման էպոպեան ուսումնասիրելու փոխարեն Ալոյանը լավ կաներ ևս մեկ անգամ վերընթերցեր իր հոր ՝ Ամուլսարով հիմնավորապես զբաղված գիտնականի եզրակացությունն` Ամուլսարի շահագործման վտանգավորության և բնապահպանական ռիսկերի մասին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, ԲՀԿ խմբակցության պատգամավորներն օրերս եղել էին Ամուլսարում, հանդիպել և զրուցել է բնակիչների հետ: Այցից հետո հարցազրույցներից մեկում, Նաիրա Զոհրաբյանն ասել էր, որ չի տեսել ոչ մեկին, որ կողմ լիներ Ամուլսարի հանքի շահագործմանը:

«Լիդիան Արմենիա» ընկերության տնօրեն Հայկ Ալոյանն էլ հակադարձել էր պատգամավորին`ասելով. «Երկրի համար ամենավատ բանն է, երբ քիչ չէ, որ ներդրումները չեն պաշտպանվում օրենքով, մի հատ էլ՝ ամենատարբեր քաղաքական ուժեր հարձակվում են ներդրման վրա՝ տարբեր քաղաքական նպատակներով: Նման երկրներից խուսափում են բոլոր ներդրողները: Ներդրողի համար ամենատհաճ բանը քաղաքական հարձակմանը պատասխանելն է: Խորհուրդ կտամ ԲՀԿ պատգամավորներին գիշեր-ցերեկ Ամուլսարով «մտահոգվելու» փոխարեն մտահոգվեն ցեմենտի գործարանի արտանետումներով ու Մղարթի հանքով: Այլապես իրենց մտահոգություններն Ամուլսարով, նույնն է, թե Ստալինի ժամանակների չուգունի ձուլման գործարանի պատասխանատուները «մտահոգվեն» «Տեսլա»-ի որակով»:

«Ես հասկանում եմ, որ միգուցե Ամուլսարը Հայկ Ալոյանի և Ամուլսարի շահագործմամբ շահագրգռված այլ անձանց  համար եկամտի ոսկեբեր երակ է, սակայն, «Բարգավաճ Հայաստանի» և մեզանից յուրաքանչյուրի համար կենսական է Հայաստանի բնապահպանական անվտանգությունը, տվյալ տարածաշրջանի բնակիչների անվտանգությունը: Եվ ինչքան էլ «Լիդիան Արմենիայի» ղեկավարությունը փորձի արհեստական աղմուկի մեջ խլացնել հանրության և գիտնականների մտահոգություններն ու բողոքի ձայնը, մենք դա թույլ չենք տալու»,- հավելեց տիկին Զոհրաբյանը:

Ինչ վերաբերում է  «Արարատ ցեմենտին», մեր զրուցակիցը ասաց. «Հայկ Ալոյանին իր չակերտավոր մտահոգությունները փարատելու մի կարճ ճանապարհ հուշեմ ՝ հանդիպել «Արարատ ցեմենտի» աշխատակիցների հետ, լսել նրանց և ես վստահ եմ այդ հանդիպումից հետո Aloyan & company –ին հանրային ուշադրությունից շեղելու համար այլևս չի փորձի «Արարատ ցեմենտի» և  Մղարթի հանքի հետ կապված կեղծ օրակարգեր ձևավորել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930