«Փրկարար ծառայության տնօրենը, երբ ազատվեց աշխատանքից, բողոք ասաց, թե նախարարությունում խախտումներ կան։ Դրա համար խնդրել եմ, որ ստուգումներ անեն ու պարզեն»,-լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«Եթե խախտում կա, թող պատժեն»,-նշեց նա՝ հավելելով, որ ինքն է անձամբ խնդրել վարչապետին, որպեսզի Պետական վերահսկողական ծառայությունն իր նախարարությունում ստուգումներ անի:
Ցոլակյանն ասաց՝ 6500 աշխատակցից 9-ը ստորագրել են փաստաթուղթ, ըստ որի՝ նախարարությունում խախտումներն առկա են, եւ, ըստ նախարարի, հենց այդ աշխատակիցները նախապես գիտեին, որ պետք է կրճատվեին. «Դա ինքնապաշտպանական բնազդ էր, նրանք արդյունավետ չեն աշխատել»:
Ինչ վերաբերում է աշխատանքից ազատված Փրկարար ծառայության ղեկավար Արտակ Նահապետյանին, Ցոլակյանը հայտնեց՝ պատճառն այն է, որ Նահապետյանն աշխատանքում թերացել է. «Ամռանը, երբ հրդեհներ էին, նա արձակուրդում էր, երկրում չէր: Էլի բաներ կան, հիմա չեմ ասի»:
Կարդացեք նաև
Մանրամասն քիչ ուշ՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ