«2019թ. հոկտեմբերի 30-ին ՀՀ Երեւան քաղաքում տեղի ունեցավ Աշխարհի եւ Հայաստանի եզդիների ազգային միությունների համատեղ նիստ, որի օրակարգում կար մեկ հարց՝ եզդիների վիճակը Իրաքի հյուսիսում:
Ինչպես տեղյակ եք, 2014թ. օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչները, այդ թվում՝ քրդերը, Իրաքի եզդիաբնակ Շանգալ տարածաշրջանում կատարեցին ցեղասպանություն արեւապաշտ եզդի ժողովրդի նկատմամբ:
Իհարկե, մենք շնորհակալ ենք, որ աշխարհի հզոր պետությունների շնորհիվ ջախջախվեց «ԻՊ» ահաբեկչական կազմակերպությունը, սակայն Իրաքի եզդիները այսօր էլ վտանգված են իրաքյան քրդերի կողմից, որոնց նպատակն է եզդիներին արտաքսել իրենց բնօրրանից եւ նվաճել բնիկ եզդիական բնակավայրեր: Քրդերի առաջնորդներ Նեճիրվան եւ Մահմուդ Բարզանու գլխավորությամբ քրդերը ահաբեկում են, ճնշում եւ քողարկված ձեւով կոտորում են եզդիներին:
Ուստի խնդրում եմ Ձեր միջամտությունը եւ օգնությունը, աշխարհի հնագույն ազգերից մեկին՝ եզդի Ժողովրդին, ապա եթե ոչ, Իրաքի եզդիները կամ ստիպված կթողնեն իրենց նախնիների կրոնը, կամ հանուն իրենց ազգային կրոնական պատկանելության ու իրենց բնօրրանի կկոտորվեն, կամ ստիպված թափառական կդառնան աշխարհով մեկ:
Կարդացեք նաև
Թախանձանքով խնդրում ենք Ձեզ տեր կանգնել Իրաքի եզդիներին եւ նրանց փրկել քրդացումից, ինչպես նաեւ օժանդակել եզդիների համար Շանգալում ինքնավարության կամ անվտանգության գոտու հաստատմանը, քանզի նրանց փրկության ելքը միայն այդ ուղին է»:
Ազիզ ԹԱՄՈՅԱՆ
Աշխարհի եւ Հայաստանի եզդիների ազգային միությունների նախագահ
«Առավոտ» օրաթերթ
02.11.2019