Նոյեմբերի 4-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար ավտոճանապարհը փակ է:
Այս մասին Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից տեղեկացրել են «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ին:
Ժամը 9:00-ի դրությամբ, բաց են hանրապետության միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները:
«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ –ը վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Կարդացեք նաև
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն