«Այսպիսի թեզ է շրջանառվում, թե մեր կառավարությունն իբրեւ թե թուլացնում եւ վարկաբեկում է գեներալիտետին: Այո, կան քրեական գործեր, որոնցով անցնում են գեներալներ: Բայց մի՞թե չենք պայմանավորվել, որ ՀՀ-ում օրենքի առաջ բոլորը պետք է լինեն հավասար»,-«ֆեյսբուքյան» ուղիղ եթերում քիչ առաջ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հարցադրում արեց. «Մի՞թե ուզում ենք իրավիճակ, երբ գեներալական կամ նախարարական կարգավիճակը պետք է հնարավորություն տա անարգել իրականացնել գործողություններ: Արձանագրեմ, որ իմ նախաձեռնությամբ եւ օրենքով՝ ՀՀ մի շարք զինվորականներ ստացել են գեներալի կոչումներ»:
Վարչապետը նաեւ նշեց, որ Արցախում ներկայում գեներալիտետի ձեւավորման գործընթաց է, եւ մի շարք զինվորականներ բարձր կոչումներ են ստացել. «Ողջունում եմ Արցախի իշխանությունների այդ որոշումներն ու մոտեցումները»: Փաշինյանը հավելեց, որ առաջիկայում մանրամասն կխոսի այն մասին, թե ինչ նյութական օգնություն է ՀՀ կառավարությունն առհասարակ հատկացրել Արցախի կառավարությանը. «Հանրությունը կտարբերակի այն էժան քարոզչությունը, որը տարվում է ՀՀ-Արցախ հարաբերությունների մասին»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ