«Վերջերս ակտիվ քննարկվում է, անհարմար է անգամ ասել, թե կառավարությունը մեկ միլիոն դոլար է տվել՝ Աննայի համար ավտոմեքենա գնելու համար: Ասեմ, որ դա անհեթեթություն է, նման բան ուղղակի տեղի չի ունեցել: Դա կատարյալ անհեթեթություն է»,-«ֆեյսբուքյան» ուղիղ միացմամբ քիչ առաջ անդրադառնալով տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մասին շրջանառվող լուրերին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց. «Հավելյալ որեւէ բան ասելու չունեմ անգամ: Սուտ է: Դրան մոտիկ ինչ-որ բան անգամ տեղի չի ունեցել: Ասվում է նաեւ, թե իբր Աննան Մեհրիբան Ալիեւայի հետ ինչ-որ տեղ թռչելիս է տեսել, անգամ՝ կողին նստել… դա էլ կատարյալ անհեթեթություն: Եթե նման շփում կամ հանդիպում լիներ, այդ մասին այլ տեղից իմանալ չէիք կարող, բացի մեզանից: Մենք թափանցիկ եւ հաշվետու գործելակերպ ենք որդեգրել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ