«Վերջերս սեփական դիմումի համաձայն, բայց իմ որոշմամբ աշխատանքից ազատվեց Պետական ծառայության պահպանության պետ Գրիգորի Հայրապետովը: Շրջանառվեց հետեւյալ թեզը. քանի որ Դուշանբեում Ալիեւն ու Փաշինյանը վերելակում են գտնվել, դավադիր պայմանավորվածություններ են եղել, եւ քանի որ Հայրապետովն է ներկա եղել եւ լսել դավադրության մասին, այդ պատճառով նրան ազատեցին»,-«ֆեյսբուքյան» ուղիղ միացմամբ քիչ առաջ Հայրապետովին անդրադառնալով՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա բնորոշմամբ. «Սա շատ լրջորեն են դնում շրջանառության մեջ: Հիմա քննենք այս թեզը: Պատկերացրեք, որ կա դավադրություն: Եթե այդպես է, ուրեմն ես այնքան ապաշնորհ եւ դավադիր եմ, այնքան անխելք դավադիր, որ Ալիեւի հետ առաջին շփման ընթացքում դավադրության մեջ եմ ներքաշվում, եւ դա անում Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի տասը տարվա թիկնապահի ներկայությա՞մբ… մարդ, որի հետ ես անձամբ շփվել եմ չորս ամիս: Դրանից առաջ նա տասը տարի եղել է Քոչարյանի գլխավոր թիկնապահը եւ եւս տասը տարի՝ Սերժ Սարգսյանի»:
Փաշինյանը շարունակեց, որ ըստ նշյալ սցենարի՝ այս ամենը պատկերացնելուց հետո ինքը Հայրապետովին պետք է «պահեր», ոչ թե պաշտոնից ազատեր. «Դե գիտեք, թե ովքեր են այս քարոզչության հեղինակները՝ նախկին շրջանակների ձեզ հայտնի ներկայացուցիչները: Այս հակաքարոզչության վրա, ըստ որոշ տեղեկությունների եւ մեր տեղեկությունների, միլիոններ են ծախսում: Պատկերացրեք այս հակաքարոզչության մակարդակը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Դուք է որ, տարիներ շարունակ, այդպիսի դաւադրական տեսութիւններ արտադրեցիք եւ վարպետօրէն սրսկեցիք, տեւաբար, եւ նաեւ այդ մարտավարութեան շնորհիւ է որ տիրացաք իշխանութեան:
Լուրջ հայերի մեծամասնութեան համար, Ձեր կողմէ կամաւոր, դիտումնաւոր, գիտակից դաւադրութեան վարկած չկայ:
Մտահոգութիւնը այն է որ սակայն՝
ա. Շուարած էք, անկարող եւ անատակ էք, շօշափելի ծրագիր չունիք – բացառապէս բնազդային վարքագծի, բաւարար չմտածուած խօսքերու եւ արարքներու, մնայուն improvisationի վարպետն էք, ընդհանրապէս -, առաջնահերթութիւնների կարգի ըմբռնողութիւն չունիք, էականօրէն սխալ բաներ էք ասում եւ անում, եւ այդ ամէնուն որպէս հետեւանք՝ Արցախի վրայ յաւելեալ վտանգներ կուտակուած են հիմա, Ձեր պատճառով:
բ. Ձեր գաղափարաբանութիւնը – նոյնիսկ եթէ դա կը բնորոշուի որպէս որեւէ գաղափարաբանութեան չգոյութիւն -, չափազանց վտանգաւոր է, եւ կարող է աղետալի հետեւանքներ ունենալ, առաջին հերթին՝ Արցախի պարագային:
գ. Արտաքին ուժեր կարող են արտակարգ հեշտութեամբ manipulate Ձեզի, եւ առաջին գիծի վրայ Արցախն է որ կրելու է վնասակար հետեւանքները այդ խորտակիչ ոտնձգութիւններին:
Ուրեմն, դաւաճան չէք, ոչ: Սակայն… երանի թէ լինէիք: Քանզի այդ պարագային աւելի հեշտ կը լինէր դիմագրաւել այն էական վտանգը որ կը ներկայացնէք համայն Հայութեան համար:
Խոր մտահոգութեամբ,
Մ. Հայդուկ Շամլեան,Կանադա
https://haytougchamlian.blog/
https://www.facebook.com/Blog-H-368796210632940