Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ, 60 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Մելիքյանը նվաճեց մինչեւ 23 տարեկանների աշխարհի չեմպիոնի կոչումը:
Վճռորոշ գոտեմարտում հայ ըմբիշը դժվարին պայքարում 11:7 հաշվով պարտության մատնեց ղրղզ Ժոլաման Շարշենբեկովին: Արմեն Մելիքյանի այս հաղթանակը կարեւորվում է նրա կամային որակներով: Մրցակիցը այնքան էլ չէր դավանում արդար պայքարի սկզբունքներին:
Այդ գոտեմարտում միայն երեք անգամ բժիշկների միջամտության կարիք զգացվեց՝ ղրղզ մարզիկի՝ գլխով կատարած հարցվածներից հետո:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ