Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մինչեւ 23 տարեկանների հավաքականը Բուդապեշտում ընթացող աշխարհի առաջնությունում առաջին մեդալն է նվաճել:
Դավիթ Օվասապյանը 130 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար գոտեմարտում հաղթել է Ղազախստանի ներկայացուցիչ Մանսուր Շադուկաեւին:
Արմեն Մելիքյանը՝ 60 կգ քաշային կարգ, տարել է երեք հաղթանակ ու մտել եզրափակիչ: Չեմպիոնական տիտղոսը նա այսօր վիճարկելու է ղրղզ Ժոլաման Շարշենբեկովի հետ գոտեմարտում:
Սփոփիչ գոտեմարտի մասնակցելու հնարավորություն է ստացել 82 կգ քաշային Արման Վարդումյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ