Լրահոս
Օրվա լրահոսը

«Միասնական հայրենիք» կուսակցությունը հետամուտ է լինելու «ԱՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի իրագործմանը

Նոյեմբեր 02,2019 22:19

«Միասնական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը «Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Ս.թ. հոկտեմբերի 31-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը մերժել է «Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը՝ կայացնելով ազգային շահերին հակասող քաղաքական որոշում:

Այն, որ Արցախի ներկայիս իշխանությունները հոգեվարքի մեջ են և ապավինել են իրենց քաղաքական հայրերին, ակնհայտ է դառնում նաև այս որոշմամբ: ՀՀ նախկին, ԱՀ նախկին և ներկայիս իշխանությունների, քաղաքական գրեթե բոլոր ուժերի՝ նախագիծը տապալելու ներքին պայմանավորվածությունների մասին փաստացի հայտարարեց ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը. օրենսդիրը գլխադասային հանձնաժողովներում կամայականորեն որոշել է, որ նախագծի քննարկումները ազգային անվտանգության հարցեր են շոշափում, մշտական հանձնաժողովների նախագահների և խմբակցությունների ղեկավարների հետ աշխատանքային խորհրդակցության ընթացքում էլ կնքել նույն որոշումը՝ մոլորեցնել սեփական ժողովրդին՝ դադարեցնելով ուղիղ եթերի հեռարձակումը:

Հիմք ընդունելով ԱՀ Սահմանադրության դրույթները, ըստ որոնց ժողովուրդն իր իշխանությունը իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով (ԱՀ Սահմանադրություն, գլուխ 1), «Միասնական հայրենիք» կուսակցությունը սատարում է Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում փոփոխություններ կատարելու նպատակով ստորագրահավաքի նախաձեռնող խմբին և հետամուտ է լինելու «Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի իրագործմանը՝ նշյալ օրենսդրական նախաձեռնության սահմանադրականության շրջանակներում:

«Միասնական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը պահանջում է ԱՀ իշխանություններից դուրս գալ նեղ անձնական շահերի ընկալումներից և համարժեք արձագանքել մեր երկրի առջև ծառացած կենսական մարտահրավերներին:

 

«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930