Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Երևանի կենդանաբանական այգում հայտնաբերված 5 թափառող կենդանիներին՝ հիշեցրել է․ «Թափառող կենդանիներին բռնել են հատուկ հեռահար թմրեցման սարքերի միջոցով՝ կենդանիների համար անվտանգ և անցավ տարբերակով»:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10217091417223315&id=1405208089&__xts__[0]=68.ARBFMShnlxhWUUTqMHxhKX6lhM70nEHm66nbIGD5L8bmHMb_m7GIKbmb60EFDGwSHI2JnTXJYEkg1mZlP9lsLeo2BhYCr4cLEOHKNMI_S7Y_1uMhy037RdSXxRub1Y0efiBxgPiEo5-20WcuMuZxdMLrYSjVf5UniZcID3Uo87-H9dxFM3c7MmCuJNXEazZlUF_2-MOmyi01pM596bhmyhC3h-vTXV0_ko9pbnR20IzSORTJs3lxjWt7z5JOQ9ds0lnNaAczmGoGM71t-I3LpVT8ndEIwbOITKv76jVIiC6H-3GgjK_Ye4XUYOb54eYi26PJlsIiiVM-e_vY-QkJ&__tn__=-R
Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջում հրապարակվել էր հետևյալ տեղեկությունը․
Այս գիշեր Երևանի կենդանաբանական այգում իրականացված աշխատանքների արդյունքում տարածքում հայտնաբերվել և բռնվել են թվով 5 թափառող կենդանիներ (3 էգ, 2 արու), որոնցից մեկն արտաքին զննությամբ խոշոր է։
Շները թմրեցվել են հատուկ հեռահար թմրեցման սարքի միջոցով, տեղադրվել վանդակների մեջ և պահվել Երևանի կենդանաբանական այգու կլինիկայի տարածքում, իսկ այսօր կեսօրին փոխանցվել են «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ աշխատակիցներին, որտեղ արդեն կիրականացվեն հետագա գործողությունները։ Ընդգծենք, որ բռնված թափառող կենդանիները թմրեցվել են կենդանիների համար անվտանգ և անցավ տարբերակով և նույն կարգավիճակով փոխանցվել վերոնշյալ կենտրոն:
Երևանի կենդանաբանական այգու խնդրանքով հայտնաբերված թափառող կենդանիներից մեկը «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ կողմից իրականացվող գործողություններից հետո կվերադարձվի Այգի և կդառնա մեր բնակիչը՝ օգնելով մեզ գիշերային պահակություն իրականացնելու գործում:
Կարդացեք նաև
https://www.facebook.com/yerevanzoo.am/posts/2971293416233706?__xts__[0]=68.ARByBEembrLLZdw6tT_S5lXJv1l6gxML7k3kYV6js7-W9UnpIuObuaZvtYHVO0OlIQUhIo-Lx6Hw-nqVnciBfnqp3_eha1DE3W3rJsAi0wjO7lEC_WZiNAE2cvXRI85MU6-V5K3tkntZ7Pr_qw1jYUCuk4cjwT-gXMaXAFx3lLfzynBJkkDvBObJpqJzl4549aexPovCy2NLSxNpD5zOvKUJSem8Mv8CXAn7_JGRtf0hMrsBrI-hjo6q8fRy29ch9TdLnzr73O0QhxuaLee4EK-BIAFHSgUf_m96i2ey4gI1ofCQAQb5lqKo2HSo76XgfSTExyurqp-BTNh4v2PHLo72zQ&__tn__=-R