Սույն թվականի նոյեմբերի 2-ին Երեւանում գումարվեց «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր համագումարը, որին մասնակցում էին 200-ից ավելի հիմնադիր անդամ և հյուր։ Համագումարը հաստատեց կուսակցության ստեղծումը, ընդունեց Քաղաքական ծրագիրը և կանոնադրությունը։
Համագումարը մրցակցային ընթացակարգով ընտրեց Կուսակցության ղեկավար խորհուրդ եւ Վերստուգիչ հանձնաժողով։ Նույն կարգով խորհրդի նախագահ ընտրվեց Արա Հակոբյանը։
«Ազգային օրակարգ» կուսակցությունը շնորհակալություն է հայտնում իր բոլոր անդամներին, աջակիցներին և գործընկերներին, և վստահություն հայտնում, որ մեր շարքերը կշարունակվեն համալրվել նոր անդամներով և աջակիցներով, և համատեղ ջանքերով մենք կկառուցենք մեր երազած Ազգային պետությունը։
«ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ