Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ի ճգնաժամի լուծումն՝ ըստ Ավետիք Չալաբյանի. «Դատավորների պաշտոնավարման ժամկետը պետք է հավասարեցվի»

Նոյեմբեր 02,2019 17:20

«Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է ունենա սահմանադրական հանգուցալուծում: Այսինքն՝ մեր Սահմանադրության 213 հոդվածը, որը վերաբերում է ՍԴ-ի հետ կապված միջանկյալ դրույթներին, պետք է որոշակի փոփոխությունների ենթարկվի, եւ հակասությունը վերացվի»,-այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

Նրա դիտարկմամբ՝ իրական հակասությունն այն է, որ մինչեւ նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելը, ընտրված դատավորները գործում են մինչեւ իրենց 65-ամյակը՝ այսպես ասած՝ ցմահ, իսկ հիմա ընտրվածները՝ մինչեւ 12 տարի.«Ես կարծում եմ՝ ե՛ւ այն, ե՛ւ մյուս դատավորների պաշտոնավարման ժամկետը պետք է իրար հավասարեցվի, որպեսզի անհավասարություն չլինի, դա է նորմալ լուծումը: Ինչ վերաբերում է անձամբ  Հրայր Թովմասյանի հետ կապված զարգացումներին, կարծում եմ՝ իրական խնդիրը սահմանադրական լուծման փոխարեն անհատականացված, նաեւ որոշակի հետապնդման տարրերով փոխարինելու տարբերակ է, որին մենք դեմ ենք»:

Արդյո՞ք այսօր կան մարդիկ, որոնց նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, Չալաբյանը պատասխանեց, որ հիմա կան քրեական գործեր, որոնց տրամաբանությունն իր համար հասկանալի է՝ եղել են պաշտոնյաներ, որոնք թույլ են տվել խոշոր չարաշահումներ, կա կուտակված մեծ քանակությամբ փաստական հիմք, եւ դրանք հիմք ենք տվել, որ այդ քրեական գործերը հարուցվել են, եւ կան քրեական գործեր, որոնք իր համար տարօրինակ են. «Օրինակ՝ Արսեն Բաբայանի գործը: Ինձ համար սա շատ կասկածելի գործ է: Անհասկանալի է այս գործի իրավական հիմքը, եւ ես կարծում եմ, որ հավանականությունը, որ այդ գործը ինչ-որ տրամաբանական հանգրվանի կհասնի, շատ ցածր է, եւ դա, բնականաբար, քաղաքական ենթատեքստով է արվում: Լավ կլինի, որ բոլոր այդ քրեական գործերը իրենց ընթացակարգերով անցնեն եւ գան տրամաբանական հանգրվանի: Ի վերջո, հիշեք, որ բոլոր քրեական գործերը, եթե մեր երկրի դատական համակարգում չեն ստանում կողմերի համար ընդունելի հանգուցալուծում, ի վերջո գնում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Եվ մենք կտեսնենք այդ գործերը ինչպես են քննվում, իհարկե եվրոպական դատարանը հիմա հեղեղվելու է  Հայաստանից գնացող գործերով, ցավոք, այս իրավիճակն է: Բայց կտեսնենք՝ նույն եվրոպական դատարանը ինչ լուծումներ է տալու, ես կարծում եմ, որ գործերի մեծ մասը կփլվի»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930