Այսօր՝ նոյեմբերի 2-ին, մարտաֆիլմ հիշեցնող սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:15-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Նորատուս գյուղի բնակիչ, 40-ամյա Գագիկ Հակոբյանն էր, իսկ վիրավորը նրա համագյուղացի, 56-ամյա Արևշատ Ղազարյանը:
Դեպքի վայրում քննիչները հայտնաբերել են УАЗ մակնիշի 31 ԼՏ 878 համարանիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի բազմաթիվ հետքեր: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև ինքնաձիգից արձակված 19 պարկուճ: Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղում արձակվել է 20-ից ավելի կրակոց:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում