Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Չալաբյանը՝ սփյուռքից պատգամավոր կամ նախարար ընտրվելու հնարավորության մասին 

Նոյեմբեր 02,2019 17:00

«Հիմա եղած մոտեցումը, որ կա, չափից դուրս խիստ է, մենք պետք է ստեղծենք հնարավորություն, որպեսզի սփյուռքի մեր հայրենակիցները կարողանան ավելի պարզեցված ընթացակարգով դառնան պետական ծառայողներ»,-այսօր այս մասին ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն, ի պատասխան հիմնադիր համագումարում հնչած հարցին՝ գործադիրում սփյուռքի մասնակցության մասին:

Ինչ վերաբերում է քաղաքական պաշտոններին, Չալաբյանն ասաց՝ օրինակ՝ Սփյուռքից պատգամավոր կամ նախարար ընտրվելու հարցի մասին դեռ պետք է մտածել. «Որովհետեւ, մեր այն հայրենակիցները, որոնք ապրում են երկրից դուրս՝ գտնվում են օտար ազդեցության տակ: Խնդիրը պետք է ավելի համակարգված լուծել: Բայց ես կարծում եմ՝ այն մեխանիզմը, որը կա այսօր, պետք է ազատականացվի»:

Այսօր կուսակցության հիմնադիր համագումարում անդամները կողմ քվեարկեցին կուսակցության ստեղծմանը: Չալաբյանի՝ կուսակցության ծրագրի ներկայացումից հետո, կրկին դրան կողմ քվեարկեցին:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930