Հունգարիայի մայրաքաղաքում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը:
Հայաստանի հավաքականի անդամ 55 կգ քաշային Նորայր Հախոյանն այսօր առավոտյան երկու սփոփիչ գոտեմարտ անցկացրեց: Առաջինում նա հաղթեց հունգարացի Ռիչարդ Ռաշին, երկրորդում՝ հնդիկ Արջուն Հալակուրկիին եւ երեկոյան բրոնզե մեդալի համար գոտեմարտելու է Ադրբեջանի ներկայացուցիչ Զաուր Ալիեւի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ