«Հավատացած ենք, որ «Ազգային օրակարգ» կուսակցությունը Հայաստանի քաղաքական օրակարգում թարմություն կմտցնի, որովհետեւ մենք ծանոթ ենք բավականին քաղաքական գործիչների, որոնք մաս են կազմում այս կուսակցությանը եւ վստահ ենք, որ այս 3 տասնամյակների ընթացքում այն բացթողումները, որոնք գրեթե բոլոր նախագահների ժամանակ մինչեւ այսօր, որ Հայաստանի Հանրապետությունում չէր ձեւավորվում նորմալ ընդդիմություն, այս կուսակցության ստեղծումով այդ թերությունը կբացառվի, բացը կլրացվի»,- այսօր այսպիսի կարծիք հայտնեց Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության համանախագահ, Արցախի խորհրդարանի պատգամավոր Ռուդիկ Հյուսնուցը՝ «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր համագումարին:
Նա ասաց՝ վստահ է, թե ինչ է ասում, որովհետեւ կուսակցական ընկերների հետ բազմաթիվ շփումներ են ունեցել, գիտեն նրանց տեսակետները, գիտենք տեսլականը, որը ներառված է կուսակցության ծրագրային դրույթներում.«Ամենակարեւորը՝ պետք է այնպես անեք, որ իրականում Հայաստանի հանրապետության քաղաքական դաշտում ձեւավորվի նորմալ ընդդիմադիր ուժ, եւ այդ ուժը պետք է ամեն ինչ անի, որպեսզի գործող իշխանությունները, անկախ նրանից՝ ով է այսօր, ով է՝ վաղը, նրանք գոտեպնդված աշխատեն հանուն Հայաստանի Հանրապետության առաջացմանը, չլինի կողմնորոշված դիրքորոշում քաղաքական ուժերի նկատմամբ՝ ովքեր պետք է մտնեն խորհրդարան, ովքեր պետք է մնան խորհրդարանից դուրս, ովքեր պետք է կոալիցիա կազմեն: Ես համոզված եմ, որ «Ազգային օրակարգ» կուսակցությունն իր կենսագրությունը, որ սկսում է պիտի ամեն ինչ անի, որ քաղաքական կյանքում ապահովի երկարակեցություն»:
Հյուսնուցը «Ազատ Հայրենիք» կուսակցության անունից հաջողություն մաղթեց «Ազգային օրակարգ»-ին, եւ ասաց. «Ազատ հայրենիք»-ը միշտ ձեր կողքին է»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ