Համացանցում Շիրակի մարզում տեղացած առաջին ձյան լուսանկարների հեղեղ է․ Արթիկի, Անիի, Աշոցքի ու Ամասիայի բնակիչներից շատերն արձանագրել են բնության հրաշալի տեսարանները՝ կիսվելով ընկերների հետ։
Օգտատերերից մեկը՝ Ալեքս Սարգսյանը գրել է․ «Եկավ…. Առաջին ձյունը սուս ու փուս եկավ…. իսկական աշուն է, սպիտակ, ցեխախառն աշուն»։
Շիրակի մարզպետարանի տրանսպորտի ու ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանն էլ, հրապարա
Կարդացեք նաև
կելով որոշ լուսանկարներ, վարորդներին նախազգուշացրել է․ «Շիրակում տեղացել է առաջին ձյունը․ փակ ճանապարհներ չկան։ Տեղումներն հիմնականում Աշոցքի, Ամասիայի և Անիի տարածաշրջաններում են։ Ճանապարհները սպասարկող ընկերությունները պատրաստ են ձմռանը: Վաղ առավոտից սկսվել են ձյան մաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքները։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով»:
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանն էլ իր ֆեյսբուքյան էջում հուսադրել է․ «Ժողովուրդ ջան հեչ չտխրեք, վաղը լուսադեմից սկսած երկինքը լիարժեք կպարզի և տեղումները բոլոր մարզերում կդադարեն։ Առաջիկա 10 օրը մեր երկրում կանցնի առանց տեղումների, անամպ, արևառատ, իսկ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-8-ին ցերեկային ժամերին բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա մոտ 7-9 աստիճանով։ Արդեն նոյեմբերի 8-ին հանրապետության հովտային գոտում, այդ թվում և Երևանում ցերեկը սպասվում է +18․․․+20 աստիճան տաքություն։ Վայելենք մեր ոսկե աշունը»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Ալեքս Սարգսյանի, Շիրակի մարզպետարանի