Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Կարապետյան. Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումում մի փոքր անճշտություններ կային. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 02,2019 11:51

«Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումում մի փոքր անճշտություններ կային ժամկետների առումով». ի պատասխան հարցի, թե ի՞նչ ընթացք է ստացել ՀՀ վարչապետին ուղղված պատգամավորի դիմումը՝ մեզ հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Կարապետյանը մանրամասնեց, որ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում Վազգեն Մանուկյանը նշանակվել է նախորդ տարվա ապրիլի 4-ին եւ ոչ թե սեպտեմբերի 6-ին, ինչպես վարչապետին ուղղված դիմումում գրել է Արման Բաբաջանյանը:

Հաշվի առնելով, որ օրենքով Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից վաղաժամկետ ազատման հարց չի կարող բարձրացվել ավելի շուտ, քան նշանակման մեկ տարին լրանալը, ուստի մինչ եկող տարվա ապրիլի 4-ը նա չի կարող ազատվել պաշտոնից:

Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է լինելու Բաբաջանյանի դիմումի հետ. «Ես հեռախոսազրույց ունեցա Ա. Բաբաջանյանի հետ: Եթե, այնուամենայնիվ, կարիք լինի պաշտոնական պատասխանի, այն չի ուշանա»,- ասաց մամուլի խոսնակը:

Արման Բաբաջանյանն իր դիմումում նշել էր, որ վարչապետին դիմելու հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ Մանուկյանը, զբաղեցնելով ապաքաղաքական պաշտոն, քանիցս հանդես է եկել քաղաքական ընդգծված կողմնակալ հայտարարություններով, իր համակրանքն է հայտնել նախկին իշխանությունների նկատմամբ, իսկ 1998 թվականից սկսած՝ Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից տարբեր պաշտոնների առաջարկներ է ստացել:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930