Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե վարչապետը ժամանակին դատապարտեր արձաններ տեղադրելու երեւույթը, այսօր, վստահաբար, շիրմաքար չէր հայտնվի նույն ավտոճանապարհին. «Ազգ»

Նոյեմբեր 02,2019 11:22

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանությանը ոչ ականջահաճո հայտարարության հեղինակին անպայման այցելելու է ԱԱԾ-ն կամ ՀՔԾ-ն: Իհարկե, այցելությունների մեծ մասը կոնկրետ պատճառներ ունեն, բայց այդ պատճառների մասին, զարմանալիորեն, հիշում են միայն այն ժամանակ, երբ մարդը մի փոքր շեղվում է իշխանական «գաղափարախոսությունից»: Եվ սկսվում է ատելությունը այդ անձի, նրա շրջապատի նկատմամբ:

Վերոհիշյալ ատելության դրսեւորման հետեւանքն էր նաեւ շաբաթ առավոտյան Գյումրի-Երեւան ավտոճանապարհին տեղադրված Նիկոլ Փաշինյանի` 1975-2019թթ թվագրությամբ «շիրմաքարը»: Իհարկե, երեւույթը տգեղ է, նողկալի եւ անընդունելի, բայց ո՞վ է մեղավորը, ո՞ւմ հորդորների ու հիացական հայացքների ներքո էին մեկ տարի առաջ Երեւանում «ՀՀԿ-ին» մակագրությամբ ծաղկեպսակներ ու սեւ ժապավեններ սփռում, ո՞վ էր կոորդինացնում նախկին իշխանությունների լուսանկարներն աղբանոցներին ու մայթերին փակցնելու աշխատանքները: Ինչ որ ցանես, այն էլ կհնձես:

Եթե վարչապետը ժամանակին դատապարտեր արձաններ տեղադրելու երեւույթը, այսօր, վստահաբար, շիրմաքար չէր հայտնվի նույն ավտոճանապարհին: Բայց նա, կարծես ցանկանալով օրինականացնել այդ քայլը, հայտարարեց, թե դա ժողովրդի որոշումն է, եւ ինքը չի կարող դեմ գնալ դրան, չնայած քաջ գիտակցում էր, եւ բոլորն էին գիտակցում, որ արձանների տեղադրումը հստակ հանձնարարված է. հեղինակի անունն էլ` ժողովուրդ: Այսօր, երբ նույն մարդու պատվին շիրմաքար է կանգնեցվել, ի՞նչ է արվելու: Պարզից էլ պարզ է, որ կոնկրետ հրահանգով է արված, բայց հեղինակի անունն էլի ժողովուրդ է, այսինքնՙ սա էլ ժողովրդի որոշում է, ի՞նչ արած:

Այս ամենի մեջ ցավալին այն է, որ փառահեղ արձաններից հետո, նույն ավտոճանապարհի վրա, վարչապետի անունով շիրմաքար են կանգնեցրել ու վրան գրել՝ «մեռավ սուտ խոսելով»: Արձանները վարչապետի պերճանքն էին, շիրմաքարը՝ թշվառությունը: Ահա՛ ժողովրդի սիրո ու հավատի հակառակ կողմը, ահա՚ սիրո ու հանդուրժողականության հակառակ կողմը, ահա՛ պերճանքի հակառակ կողմըՙ թշվառությունը…

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930