Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դեղձի բերքի աճ չունենք, խնձորի ավելի քան կրկնակի անկում ունենք, խաղողի դեպքում ևս բերքի նվազում է արձանագրվել. «Ժամանակ»

Նոյեմբեր 02,2019 11:03

Համաձայն պաշտոնական վիճակագրության, որ վարչապետի ներկայացմամբ՝ այլևս սրսուռ իրականությունն է ներկայացնում, այս տարի նախորդի համեմատությամբ գրեթե 7%-ով նվազել են հացահատիկային ու հատիկաընդեղենային մշակաբույսերի ցանքատարածությունները, 15%-ով՝ տեխնիկական մշակաբույսերի ցանքատարածությունները, 8%-ով՝ կարտոֆիլի, 4.3%-ով՝ բանջարանոցային մշակաբույսերի մշակության տարածքները, 6.2%-ով՝ բոստանային կուլտուրաների տարածքները, 7%-ով՝ կերային: Այդքան անկումներից հետո բնական է, որ ոլորտում ոչ միայն 5, այլև 10%-անոց անկում էր գրանցվելու, և վարչապետի մասնագիտական «նուրբ բացատրությունը»՝ խաղողի ճշգրտած թվերով պայմանավորելը, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը:

Ցավով պետք է նշենք, որ կասկածի տեղիք է տալիս նաև նույն պահին արված վարչապետի մեկ այլ հայտարարություն, որ «9 ամսվա օպերատիվ տվյալներով՝ մենք ունենք բուսական ծագման գյուղմթերքի արտահանման մոտ 15% աճ և կենդանական ծագման մթերքի՝ 3.3% աճ»: Մասնագետների գնահատականներով՝ դեղձի բերքի աճ չունենք, խնձորի ավելի քան կրկնակի անկում ունենք, խաղողի դեպքում ևս բերքի նվազում է արձանագրվել: Միակ հնարավոր տարբերակը ջերմոցի լոլիկն է, որ դարձյալ կասկածելի է:

Ինչի՞ արդյունք է ոլորտում ստեղծված այս անմխիթար իրավիճակը: Պատճառները բազմաթիվ են ու խորքային, և մեկ նյութում հնարավոր չէ դրանք ամփոփել: Բայց գյուղատնտեսության նախարարությունը խցկվեց մեկ ուրիշի մեջ: Հաջորդիվ՝ գյուղատնտեսության համախառն արտադրանքի մեծ մասն ապահովող բուսաբուծության ոլորտի գծով փոխնախարարի հաստիքն ավելորդ համարվեց, վերացվեց՝ փոխարինվելով փոխնախարարի խորհրդականով, որին համապատասխան թեկնածու ամբողջ 8-9 ամիս չէին գտնում: Կար լավ թե վատ գործող խորհրդատվական համակարգ, որը Կարեն Կարապետյանի օրերից սկսեցին քանդել ու հիմա մի քանի մլն դրամ խնայելու նկատառումով ընդհանրապես վերածվել է կույր աղիքի: Մասնագիտական խորհրդատվության ինստիտուտը հիմնովին վերացել է:

Ու թերևս ամենակարևորը. ոռոգման համակարգում իրավիճակը գնալով վատանում է: Դրական առումով ոչինչ չի փոխվել, ու այստեղ գերիշխող է մի մտայնություն՝ անել ամեն ինչ, որ դժգոհության ձայն չհասնի վարչապետին: Էկոնոմիկայի նախարարության կազմում գործող գյուղատնտեսության բաժնի և տարածքային կառավարման ենթակայությամբ գործող ջրային բաժինների միջև համագործակցություն գրեթե չկա: Այս ամենն արդեն նախկինների արածը չէ, այլ առաջացել է Նիկոլ Փաշինյանի կողմից տնտեսությունն ըստ նախասիրությունների կառավարման արդյունքում: Ու առաջիկայում ոլորտում շարունակաբար արձանագրվող 4-5-7%-անոց անկումը դառնալու է երկնիշ, եթե նախասիրությունները մի կողմ չդրվեն, ու մոտեցումների գլոբալ փոփոխություն չլինի, կամ, որ ավելի հեշտ տարբերակ է, չդիմեն Ստեփան Մնացականյանի ամենազոր օգնությանը:

Նարեկ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930