Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

102-րդ բազայի ներուժի կրկնապատկումը նշանակում է, որ ՌԴ-ն հավատում է, որ ՀՀ իշխանությունների ղեկին լինելու է ազգային պատասխանատվություն ունեցող և գործընկերային իշխանություն. «168 ժամ»

Նոյեմբեր 02,2019 10:56

Մոդեստ Կոլերովի կարծիքով, անկախ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմական բազայի մարտունակության կրկնապատկման փաստից, ՀՀ գործող իշխանությունների գործունեության հեռանկարում ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու ծրագիր հնարավոր է: Ըստ նրա՝ բազայի ներուժի կրկնապատկումը նշանակում է, որ Ռուսաստանը հավատում է, որ Հայաստանի իշխանությունների ղեկին լինելու է ազգային պատասխանատվություն ունեցող և գործընկերային իշխանություն:

«Ժամանակավորների իշխանությունը վաղ թե ուշ կավարտվի: Հիանալի հարաբերություններ ունենալով Ադրբեջանի հետ, ներկայումս ժամանակավորապես հիանալի հարաբերություններ ունենալով Թուրքիայի հետ, Ռուսաստանը մտածում է վաղվա սպառնալիքների մասին, և դա նշանակում է, որ նույնիսկ ներկայիս իշխանությունը չի վանում ՌԴ-ին Հայաստանից և ստիպում է մտածել ապագայի մասին: Բայց ես կրկին ասեմ, որ Փաշինյանի կառավարությունից ակնկալում եմ բազայի դուրսբերման կուրս»,- ասաց Կոլերովը:

Հարցին, թե նման կուրս վարելու հեռանկարի դեպքում ՀՀ իշխանությունները կհամաձայնեի՞ն բազայի ներուժի կրկնապատկմանը, Կոլերովը պատասխանեց. «Համաձայնություն Փաշինյանի մակարդակով չկա, համաձայնությունը դեռ միայն ՀՀ ՊՆ-ի մակարդակով է: Այստեղ նրբություն կա: Սա երկու գերատեսչությունների պատրաստակամությունն է, դա Փաշինյանի գաղափարը չէ, դա ՀՀ ՊՆ-ն է: Ըստ իս՝ նրանք վախով են սպասելու այն բանին, թե կաջակցի՞ արդյոք Փաշինյանն այս նախաձեռնությանը, թե՞ ոչ»:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930