Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանն իրենով է արել 111 HH 11 պետհամարանիշը, որը պետք է պատկաներ Ջանիբեկ Հայրապետյանին. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 02,2019 10:50

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանն իրենով է արել 111 HH 11 պետհամարանիշը, որն, ըստ ընդունված կարգի, պետք է պատկաներ նույն խմբակցության պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանին:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանն, ըստ իրեն տրամադրված մանդատի, ունի 089 հերթական համարը: Այսինքն՝ նրա ստացած պետհամարանիշի համարը պետք է լիներ 089 HH 11: Սակայն վերջերս «Ազատություն» ռադիոկայանի հրապարակած տեսանյութում երեւում էր, որ Ծառուկյանի մեքենայի վրա 111 HH 11 պետհամարանիշն է:

Տարբեր գերատեսչություններ ուղարկված հարցումներից հետո երեկ ի վերջո պարզեցինք, որ 089 համարանիշը ԱԺ աշխատակազմի դիմումով փոխարինվել է 111-ով եւ այժմ փաստաթղթերով 111 HH 11 համարանիշը պատկանում է Գագիկ Ծառուկյանին:

«111 HH 11 պետհամարանիշը պատկանում է Գագիկ Ծառուկյանին: Ոստիկանությունում դիմում կա Ազգային ժողովից, որով ասել են, որ էսինչ համարը փոխանակեք այս համարով»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանը:

Ո՛չ Ջանիբեկ Հայրապետյանից, ո՛չ էլ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից համարանիշի փոփոխման վերաբերյալ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930