Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիկ Սարգսյան. «Սերժ Սարգսյանը՝ երկրի նախագահը, ինձ ցուցումներ չի տվել, ո՞նց կարար Գեւորգ Կոստանյանը ինձ գար ասեր` այս թուղթը փոխի». «Ժողովուրդ»

Նոյեմբեր 02,2019 10:42

«Մարտի 1»-ի գործով մեղադրվող նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե մեղադրանքի առաջադրումից ավելի քան 1 ամիս անց լուր չունի նախաքննական մարմնից: Ասել է` նպատակը հեռուստաշոուն էր եւ մեկ էլ, որ ինքը երկրից չհեռանա: «Ոնց որ օրը բռնացրին, կանչեցին ու նսեմացրին. հենց այսօր ստորագրություն տվե՛ք չհեռանալու մասին: Գիտեին, որ առավոտյան տեղ էի գնում: 1200 հոգանոց հարսանիքի քավոր էի, ոչ ավել, ոչ պակաս, փեսացուն` աշխարհի չեմպիոն, նորմալ շրջապատի մարդիկ»,- ասել է նախկին ոստիկանապետը:

Մեկնաբանելով «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունները, որ քրգործը հարուցվել է իր նախկին գործընկերոջ՝ Հովհաննես Թամամյանի ցուցմունքից հետո, ու հենց Թամամյանին ավելի մեղմ մեղադրանք է առաջադրվել, Ա. Սարգսյանն ասել է. «Ես հիմա միտումնավոր ոչ մեկի հետ որեւէ կապ չեմ տալի, նույնիսկ հեռախոսով չեմ խոսում»:

Անդրադառնալով մեղադրանքում առկա իրեն ցուցումներ տալու հարցին` Ա. Սարգսյանն ասել է. «Սերժ Սարգսյանը՝ երկրի նախագահը, ինձ ցուցումներ չի տվել, ո՞նց կարար Գեւորգ Կոստանյանը ինձ գար ասեր` այս թուղթը փոխի, սա սենց արա, թեկուզ սա է ասել, նա է ասել…»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930