Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց՝ արդյոք Արմեն Սարգսյանը տեսնում է գործի վերաբացման հնարավորություն. «168 ժամ»

Նոյեմբեր 02,2019 10:19

Տևական ժամանակ է՝ քննարկվում են «Հոկտեմբերի 27»-ի գործի հնարավոր վերաբացման, ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձություններն ու դրանց տրված միջազգային արձագանքը: Պարբերաբար հնչում են նաև հարցադրումներ, թե որն է այս ամենի շուրջ Սահմանադրության երաշխավորի՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տեսակետն ու դիրքորոշումը: 168.am-ը գրավոր հարցեր ուղղեց ՀՀ նախագահին:

Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց՝ արդյո՞ք տեսնում եք գործի վերաբացման հնարավորություն: Ինչպե՞ս եք վերաբերվում այն կարծիքներին, որոնք պարբերաբար ակնարկում են, թե «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանն ասելիք ունի: Արդյո՞ք արժանահավատ կդիտարկեք նրա ասելիքը:

Երեկ ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացանք պատասխանները, որտեղ, սակայն, նշված են ՀՀ նախագահի ընդհանրական մոտեցումները քաղաքական և իրավական հարցերի վերաբերյալ.

«Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ նախագահը տարբեր իրավիճակների ու գործընթացների վերաբերյալ բազմիցս հնչեցրել է իր տեսակետները (այդ թվում՝ ՀՀ նախագահի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ, սույն թվականի հուլիսի 26-ի հայտարարությունը և այլն):

Ուշադրությամբ հետևելով պետության ներքին և արտաքին կյանքում տեղի ունեցող իրադարձություններին ու գործընթացներին՝ նախագահ Սարգսյանը շարունակում է իր գործառույթներն իրականացնել իրեն վերապահված սահմանադրական լիազորությունների շրջանակում»։

Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930