Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ կարծում, որ կգտնվի գոնե մեկ տնտեսվարող, որը համաձայն կլինի մեկը մյուսին հաջորդող անվերջանալի ստուգումների հետ՝ սեփական տարածքի ապօրինի շրջափակման պայմաններում». «Ժողովուրդ»

Նոյեմբեր 02,2019 10:09

Ամուլսարի խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը բացառիկ զրույց է ունեցել «Լիդիան ինթերնեյշնըլ» ընկերության փոխնախագահ Արմեն Ստեփանյանի հետ: Նա դժգոհել է, թե «Լիդիան»-ի համար ընդունելի չեն ո՛չ Ամուլսարի ՇՄԱԳ-ի անվերջանալի խտրական ուսումնասիրությունները եւ ո՛չ էլ մեկ տարուց ավելի շարունակվող ճանապարհների ապօրինի շրջափակումը:

«Ժողովուրդ» օրաթերթը ընկերության փոխնախագահին հիշեցրել է, որ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում հայտարարեց, որ եթե «Լիդիանը» թաքցրել կամ կեղծել է «Ամուլսար» հանքավայրում ուրանի պաշարների վերաբերյալ տվյալները, ապա դա լուրջ հետեւանքներ կունենա վերջինիս համար, եւ որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը չի բողոքարկում ՇՄԱԳ-ի հետ կապված գործընթացները, միակ բողոքն այն է, որ պետությունը չի ապահովում «Լիդիան»-ի մուտքը Ամուլսարի տարածք:

«Լիդիան»-ի փոխնախագահը, փաստորեն, զարմացած է նախարարի այս դիտարկումից, հայտարարել է՝ իրենք չեն ընդունում երրորդ աուդիտի կամ որեւէ փորձաքննության անհրաժեշտությունը: «Ամենակարեւորը՝ անընդունելի է, որ դրանցով փաստացի արդարացվում է «Լիդիան»-ի գործունեության ապօրինի սահմանափակումը: Չեմ կարծում, որ կգտնվի գոնե մեկ տնտեսվարող, որը համաձայն կլինի մեկը մյուսին հաջորդող անվերջանալի ստուգումների հետ՝ սեփական տարածքի ապօրինի շրջափակման պայմաններում»,- «Ժողովուրդ» օրաթերթին ասել է Ա. Ստեփանյանը` հավելելով, թե այս ստուգումները թիրախավորման տպավորություն են թողնում:

Անդրադառնալով Ամուլսարում ուրանի պաշարների առկայությանը` փոխնախագահ Ստեփանյանն ասել է. «Գիտե՞ք, սա արդեն զավեշտալի է: Հիմա, երբ հերքվեց տարիներ շարունակ շրջանառվող այն թեզը, որ Ամուլսարն ազդելու է Սեւանի եւ Ջերմուկի ջրերի վրա, այժմ էլ որոշ շրջանակների կողմից փորձ է արվում ուրանը դարձնել նման մի «բոլոլա», որով հնարավոր կլինի շարունակել Ամուլսարի ծրագրի հետ կապված վախեր տարածել»:

«Ժողովուրդ» օրաթերթը «Լիդիան»-ի փոխնախագահին հիշեցրել է նաեւ, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 22-ին թբիլիսահայերի հետ հանդիպմանն ասել էր, թե Ամուլսարի շահագործման դեմ արշավը ֆինանսավորվել է հանքարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների կողմից: Ո՞ւմ է նկատի ունեցել փոխվարչապետը. հարցին Ա. Ստեփանյանը պատասխանել է. «Իրավապահները պետք է պատասխանեն այս հարցին, նույնիսկ, կարելի է ասել, հայտարարություն է հանցագործության մասին։ Մենք չունենք լիազորություն այդպիսի բացահայտումներ անելու»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930