Լրահոս
Օրվա լրահոսը

Թացն ու չորը

Նոյեմբեր 02,2019 10:00

Վերջին շրջանում խիստ սրվել է «ազգային թեմաներով» քարոզչությունը, եւ քննարկվող հարցերի մեջ կան երկրորդական նշանակություն ունեցող, կեղծ օրակարգ ձեւավորող թեմաներ, կան նաեւ լուրջ խնդիրներ: Քանի որ ամեն ինչ հավաքվել է «մեկ փաթեթի» մեջ՝ դժվար է թացը չորից տարբերել, բայց փորձեմ առանձնացնել մի քանի ուղղություն:

1/ Համերգ չեղարկել այն պատճառով, որ մարդկանց ինչ-որ մի խմբի թվում է, թե ռոք խումբը սատանիզմ է քարոզում, սխալ է: Վաղը որեւէ մեկի մտքով կարող է անցնել, որ, ասենք, Մոցարտի «Մասոնական մեսսան» է սատանայական կամ Բուլգակովի «Վարպետը եւ Մարգարիտը» վեպը, եւ դրանք նույնպես պետք է արգելել, որովհետեւ այդ ստեղծագործությունները սպառնում են մեր ազգային նկարագրին:

2/ Պետության կողմից նախկին ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին  պատմող «Մել» ֆիլմի պետական ֆինանսավորման մեջ ինքնին ոչ մի խնդիր չեմ տեսնում: Կարեւորն այն է՝ այդ ֆիլմը լա՞վն է, թե՞ վատը: Չեմ տեսել, չեմ կարող ասել:

3/ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից հանելը ճիշտ է՝ ոչ միայն այն պատճառով, որ մենք, ըստ Սահմանադրության, աշխարհիկ պետություն ենք, այլ՝ որովհետեւ նման ձեւով այդ առարկան դասավանդելը վարկաբեկիչ է մեր եկեղեցու համար, հակառակ ռեակցիան է առաջանում երեխաների մոտ: Հայ ժողովրդի պատմության մեջ հսկայական է եկեղեցու դերը, բայց այդ շրջանակից դուրս գալը կրոնական քարոզ է: Աստվածաշունչը, աղոթքն անձամբ ինձ համար շատ կարեւոր բաներ են, բայց դա չի կարող պետական դպրոցում դասավանդվել այնպես, ինչպես առաջ պիոներական երդումն էր  երեխաների վզին փաթաթվում՝ «ապրել եւ սովորել, ինչպես ժառանգել է մեծ Լենինը, ինչպես ուսուցանում է Կոմունիստական կուսակցությունը»: Պետք է գտնել երեխաների հոգեւոր դաստիարակության այլ ձեւեր:

4/ Հայոց լեզուն բուհական պարտադիր ծրագրից հանելը սխալ է, գրականությունը եւ պատմությունը՝ քննարկելի: Երիտասարդների համընդհանուր անգրագիտության, «ֆեյսբուքյան» աղճատված լեզվի պայմաններում լեզուն իսկապես մնում է այն հանգրվանը, այն խարիսխը, որի վրա հիմնվում է մեր ազգային ինքնությունը:

5/ Կանանց հանդեպ բռնության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի ԵԽ կոնվենցիայի մասին տարածվող հեքիաթների մասին բազմիցս գրել եմ: Որքան էլ խնդրում եմ դրա հակառակորդներին այնտեղ մի բառ գտնել միասեռական ամուսնությունները թույլ տալու մասին, նրանք կա՛մ ոչինչ չեն կարողանում ասել, կա՛մ էլ՝ մատնանշում են ինչ-որ բառեր, որոնք այդ թեմայի հետ կապ չունեն: Պարզ է այս «հակաստամբուլյան» քարոզչության հաշվարկը մարդկանց անտեղյակության, մութ բնազդների, նախապաշարումների, «քյարթիզմի», իսկ եթե մեկ բառով բնութագրենք՝  տգիտության վրա է: Իսկ տգիտությունն, ինչպես հայտնի է, պետք է արմատախիլ անել: Բայց շարունակելով վարչապետի համեմատությանը, ասեմ, որ պինցետն այստեղ չի օգնի: Պետք է պարբերաբար լազերային էպիլյացիա անել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Անգամ մը եւս, մանրակրկիտ պարզաբանում՝

    «Ստամբուլյան Կոնվենցիա»ն՝
    իր անունին արժանի նենգութիւն, կեղծիք եւ խաբեբայութիւն՝
    https://haytougchamlian.blog/ստամբուլյան-կոնվենցիան՝-իր-անունի/

  2. Seyran says:

    Այսպես ասած,,,ստամբւլյան կոնվեցիայի,,հակառակորդները նույնպես իրենց կարծիքը ունենալոու իրավունքը ունեն՝որոշ տղամարդկանց ,,իրավունքներից,,զրկում է նշանակում…,մյուս կողմից էլ ,,ստամբուլյան,, բառն է վախեցնում…,և վերջապես ,եթե առիթ կա ինչու? չբողոքել՝բա ինչով հանրությանը հայտնի դառնան?:Այսպես աստիճանաբար կարելի է իշխանության գալ,ինչու?չէ…

  3. Սասուն says:

    ռոք խումբը սատանիզմ է քարոզում և վերջ:

  4. henri says:

    Պ. Աբրահամեան,դուք սովոր էք մեր հասարակութեան ամենախրթին հարցերը պարզ բառերով ներկայացնել և սա հետեւանքն է Ձեր ունեցած զարգացումի և մակարդակի զգալի տարբերութեան․
    Լուծումը չի կայանար նախարարներն ու պատասխանատուները անդադար փոխելու մէջ -երկարաշունչ աշխատանքի կարիք ունի երկիրը որ կը սկսի փոքր տարիքէն – Առ այժմ կարելի է մասամբ այս անհաւասարակշիռ կացութեան առաջքն առնել, թոյլ չտալով որ ամէն հասարակ և անկարեւոր նիւթ փողոցի ցոյցերու առիթ տան -մէկ խօսքով զանազանել թացը չորէն /Ամուլսարը և դպրոցի մը հաւաքարարը նոյն կշիռը չունին ․

  5. Ruben says:

    Մի մաստակ էլ Ես ավելացնեմ՝ «например война»:
    Ո՞վ և ի՞նչ պետք է անի:
    Ձեզ դուք այս հարցը տվե՞լ եք:

  6. Գեւորգ says:

    Հարգելի Արամ, ազատ արվեստը իհարկե ողջունելի է: Սակայն ամեն տեսակ արվեստ ու ազատություն նաեւ մեծ պատասխանատվություն են ենթադրում: Եթե որեւէ պետություն կամ ինչ որ նախարար որոշել են հովանավորել ու պաշտպանել արվեստը միայն նրա համար որ այն ,,ազատ ու մոդեռն է,, ապա, ներողություն, նրանք այնքան էլ խելոք չեն: Որպիսզի նախարարը հեշտ ընկալի ասվածը, մի պարզագույն օրինակ դիտարկենք: Ենթադրենք մեկը որոշել է իրենց գյուղում տկլոր ման գալ, որպես – ,,ինքնարտահայտման մոդեռնիստական դրսեւորում,,: Խեղճ գյուղացիք էլ ճիշտ չեն ընկալել այս արվեստագեթին ու տվել, շանսատակ են արել: Հիմա, ըստ մեր խելոք նախարարի, ստացվում է, որ մեր խեղճ պետությունը պիտի ամեն ,,մոդեռնիստի,, (կամ ասենք, ,,գունավորի,,) կողքը մի գումարտակ ոստիկան պահի, որ չտան տիրոջ մերը էն բան անեն (?): Վերջը, պետք է ուղեղ ունենան, մի քիչ լուրջ լինեն, առանց էն էլ մի բարի օրի չենք, մեկս ,,ալի,, ենք գոռում, մյուսը ,,վալի,,: Նաեւ կարելի մեծապես կասկածել, որ սա հենց դիտմամբ է արվում՝ մարդկանց ավելի լարելու ու դրությունը պայթեցնելու նպատակով:

  7. Karen says:

    Հարգելի պն Աբրահամյան ամբողջությամբ համաձայն եմ Ձեզ հետ, բացի մեկ բանից: 12 տարին բավարար է լեզուն տիրապետելու համար: Իսկ եթե այդ ժամանակահատվածը բավարար չէր, ապա մեկ կամ երկու սեմեստրը՝ եղանակ չի ստեղծի: Իսկ ամենացավալին այն է որ, մեր հասարակությանը պատրաստ չի ազգայինը տարբերել սուտ հայրենասիրությունից:

  8. gohar says:

    Empty spaces
    What are we living for?
    Abandoned places
    I guess we know the score
    On and on
    Does anybody know
    What we are looking for?
    Another hero
    Another mindless crime
    Behind the curtain
    In the pantomime
    Hold the line
    Does andybody want
    To take it anymore

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930