Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ տունդ ապակուց է, հարեւանիդ քար մի նետիր

Նոյեմբեր 02,2019 14:30

Ալեքսանդր Քանանյանին

«Առավոտի» հետ հարցազրույցում քարվաճառաբնակ Ալեքսանդր Քանանյանը, ով իրեն ներշնչել է, թե քաղաքագետ է, գնահատել է ԱՀ նախագահի հավանական թեկնածուներին եւ վերստին, «մերձքրեական շրջանակների հետ կապի» ու «տնտեսական հանցանքների» մեղադրանք հնչեցրել նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի հասցեին: Հասկանու՞մ է Քանանյանը, որ կարող է պատասխանատվության կանչվել: Իսկ գուցե նպատակը դա՞ է, որպեսզի առիթ լինի «փաստարկելու» Արցախում ազատ արտահայտվելու իրավունքի «բռնաճնշու՞մը»: Ենթադրությունների տեղ կա, բայց նրա ասածներն ինձ այլ բան են հիշեցնում: Թե ինչպես էին Քարվաճառում նրան անվանում «օտարերկրյա լրտես» եւ արժանացնում դրանից բխող վերաբերմունքի:

Հարկ եղավ մեծ ջանքեր գործի դնել՝ կոտրելու այդ կարծրատիպը: Առանձնակի օժանդակություն ցուցաբերեց Մասիս Մայիլյանը, որն զբաղեցնում էր փոխարտգործնախարարի պաշտոնը, լուծվեց Քանանյանի քաղաքացիության եւ անձնագիր ստանալու հարցը: Գուցե այդ աջակցության դիմաց չմարած պա՞րտքն է ստիպում, որ Քանանյանը Մայիլյանին համարի «եզակի գործիչներից, որը ոչ միայն լիովին անհաղորդ է մնացել համակարգային կոռուպցիային, այլեւ մշտապես աչքի է ընկել մարդկային պարկեշտությամբ, համեստությամբ եւ պետական մտածողությամբ»:

Քանանյանն ազատ է նախընտրած թեկնածուին գնահատելու, անգամ պանծացնելու հարցում: Բայց վերեւում ես հիշեցրի նրա քարվաճառյան էպոպեայից մի դրվագ եւ հանգուցալուծմանը Մայիլյանի միջամտությունը: Առայժմ՝ այսքանը: Եզրակացությունների համար Քանանյանին խնդրում եմ լրջորեն կշռադատի վերնագրից ենթադրվող ասելիքի ազդեցությունը:

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930