Բուդապեշտում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում այսօր մրցագորգ մտած մեր ըմբիշներից 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը վաղը գոտեմարտելու է բրոնզե մեդալի համար: Երրորդ տեղի հույս ունի նաեւ 55 կգ քաշային Նորայր Հախոյանը, որը սակայն մինչ այդ պետք է հաղթահարի հունգարացի Ռիչարդ Ռաշչի եւ էլի մեկ արգելք:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ