Aravot.am-ի տեղեկություններով, «Շիրակ» օդանավակայանի ոստիկանության պետ է նշանակվել Թորգոմ Թովմասյանը, որն աշխատում էր ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում։ Նա ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզային բաժնի նախկին, երկարամյա պետ Կարուշ Թովմասյանի որդին է։
Կարուշ Թովմասյանին պաշտոնազրկել էր Վլադիմիր Գասպարյանը՝ փեսայի մասնակցությամբ հնչած կրակոցների պատճառով։
Ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ, օդանավակայանի ոստիկանապետ Արտյոմ Մուրադյանին էլ ժամանակից շուտ թոշակի են ճանապարհել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Սա մարդ ծեծող Ենգոյան Վահրամի քրոջ տղեն է:Ու սա նշանակվում է պետ?Խայտառակություն է: