Բաթումում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթեց Ադրբեջանին: Շախրիյար Մամեդյարով-Լեւոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան-Արկադի Նայդիչ, Գադիր Գուսեյնով-Հրանտ Մելքումյան պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի, իսկ Արման Փաշիկյանը սպիտակներով հաղթեց Էլթայ Սաֆարլիին:
Այս հաղթանակից հետո մեր տղամարդկանց ընտրանին թիմային 11 միավորով մրցաշարային աղյուսակում ընթանում է 5-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ